Սուրբ Աստվածածնին եկեղեցուն ընծայելու տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Աստվածածնին եկեղեցուն ընծայելու տաճար
Крест на Введенском храме.png
Հիմնական տվյալներ
Տեսակկառույց և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԱստրախան
Դավանանքուղղափառություն
ԹեմԱստրախանի թեմ
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Կոորդինատներ: 46°20′56.7600001″ հս․ լ. 48°3′40.320000099998″ ավ. ե. / 46.349100000028° հս․. լ. 48.06120000002777459° ավ. ե. / 46.349100000028; 48.06120000002777459

Սուրբ Աստվածածնին եկեղեցուն ընծայելու տաճար (ռուս.՝ Храм в честь Введения во храм Пресвятой Богородицы, կարճ՝ Ընծայման տաճար, Վվեդենսկի տաճար, ռուս.՝ Введенский храм), ռուս ուղղափառ եկեղեցու Աստրախանի թեմի տաճարը, որը գտնվում է Աստրախանում։ Ներկայումս վերագրվում է Յոհան-Պրեդտեչենսկի վանքին, որի մոտակայքում էլ գտնվում է։

Պտմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը կառուցվել է 1818-1822 թվականներին։ 1923-1939 թվականներին գրավվել է բարենորոգիչների կողմից, այնուհետև փակվել է և հանձնվել ավտոդպրոցին։  Աստրախանի մարզգործկոմի՝ 1953 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ տաճարի շենքը վերասարքավորվել է «Գլավավտոտրանսկադրայի» ավտոդպրոցի համար: Տաճարի զանգակատունը քանդվել է, ներսում տեղադրվել բազմաթիվ միջնորմներ։

1994 թվականին տաճարը վերադարձվել է Ռուս ուղղափառ եկեղեցուն։ 1996 թվականին տաճարի վրա խաչ է տեղադրվել։ 2005 թվականին անցել է Յոհան-Պրեդտեչենսկի վանքի հովանու տակ, տաճարում վերսկսվել են ժամերգությունները։

Ժամանակակից վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայում տաճարը գտնվում է ծայրահեղ վթարային վիճակում։ Կիրակի օրերին և տասներկու տոներին տաճարում պատարագ է մատուցվում։ Խոստովանությունը տեղի է ունենում նախօրեին՝ երեկոյան ժամը 16:30-ին Յոհան-Պրեդտեչենսկի վանքում:

Վանքի կողմից տաճարում կատարվել են մի շարք բարելավումներ, վերանորոգվել է տանիքը, անցկացվել է ջեռուցման համակարգ, կառուցվել է հատակը, դրվել են պատուհաններ, գմբեթը պահող փայտամածներ։ 2014 թվականի դեկտեմբերին ուսումնասիրվել է տաճարի տակ գտնվող գետինն և հիմքը, և Յոհան-Պրեդտեչենսկի վանքի վանահայր Պյոտրը (Բարբաշով) լրագրողներին հայտնել է, որ տաճարը կվերականգնվի` կառուցվելով փայտամածներ, գմբեթը պահող թմբուկ և գմբեթ[1]։

2016 թվականի մայիսին տաճար վրա նոր խաչ է հայտնվել[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումններ[խմբագրել | խմբագրել կոդը]