Սուրբ Աստվածածին եկեղեցի (Փոքր Դաղեթ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Խաչեն |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 19-րդ դար |
Հիմնադրված | 19-րդ դար |
6,68 մետր | |
Երկարություն | 9,5 մետր |
Լայնություն | 6,68 մետր |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի[1],Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Թեթրիծղարոյի շրջանում, վարչական կենտրոն Թեթրիծղարո քաղաքից 3 կմ՝ հարավ-արևելք, հայաբնակ Փոքր Դաղեթ գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։
Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնադրվել է 1863 թվականին, ոմն Քանանյանցի կալվածատիրոջ կողմից։ Սրա մասին փաստում է եկեղեցու շինարարական արձանագրությունը․
Եկեղեցու մասին կա նաև հիշատակումներ Վրաստանի և Իմերեթի թեմի արխիվներում։
Եկեղեցին քարաշեն է, օգտագործվել է հայկական տուֆ տեսակի քար, երկթեք դահլիճով և կամարակապ առաստաղով, նրա չափերն են՝ 9,5 x 6,68 մետր։
Ունի մեկ մուտք հարավային կողմից, մուտքի վերևի հատվածում կա ագուցված խաչ, իսկ եկեղեցու պատին՝ որմնախորշ։ Եկեղեցու խորանի աջ և ձախ կողմերում ավանդատներ են, իսկ հյուսիսաին պատին կա մկրտության ավազան։
Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ։ Չնայած այդ հանգամանքին եկեղեցու մասին մշտապես հոգ են տարել տեղի գյուղացիները և եկեղեցին մնացել է կանգուն։
Հետխորհրդային տարիներին եկեղեցին հիմնանորոգվել է, իսկ 2013 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Սուրբ Աստվածամոր ծննդյան տոնին եկեղեցին վերաօծվել է՝ ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի։
Եկեղեցու վերանորոգման համար աջակցություն են ցուցաբերել բարերարներ ծնունդով Դաղեթից, ռուսաստանաբնակ Արսեն Աղամիրյանը, Սեյրան Փերիխանյանը, Արտյոմ Առուշանյանը և Լևոն Կարախանյանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Aleks_El_Dia; Aleks_El_Dia. «ՓՈՔՐ ԴԱՂԵԹ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.