Սուրբ Աստվածածին եկեղեցի (Սանիորե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԿախեթի մարզ և Սանիորե
Քարտեզ
Քարտեզ

Սանիորե գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի հայկական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի մարզի Սանիորե գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1808 թվականի վավերագրերից մեկում գյուղի եկեղեցին հիշվում է Սուրբ Աստվածածին անվամբ[1]։ Հավանաբար այն կառուցված է եղել ավելի վաղ ժամանակներում։ 1853 թվականի մի վավերագրում նշված է, որ եկեղեցին քայքայված է և 100 ռուբլու նորոգման անհրաժեշտություն կարիք ունի[2][3]։ Գյուղի հայերը խոստացել էին այդ աշխատանքները կատարել սեփական միջոցներով[2]։ Եկեղեցին 1854 թվականից հիշվում է որպես փայտաշեն եկեղեցի[4], իսկ 1857 թվականին և դրանից հետո մինչև 1910-ական թվականների վավերագրերում եկեղեցին հիշատակվում է որպես քարաշեն կառույց։ 1854-1857 թվականների ընթացքում քայքայված փայտաշեն եկեղեցու փոխարեն կառուցվել է քարաշեն նոր եկեղեցի։ Մինչև 1871 թվականը եկեղեցին հիշվում է Սբ. Աստվածածին անվամբ[5], իսկ 1875 և հետագա տարիներին՝ Սբ. Հակոբ անվամբ[6]։ Հավանաբար 1871-1875 թվականների ընթացքում եկեղեցին դարձյալ վերակառուցվել կամ նորոգվել է և նորից օծվել։

Եկեղեցին փակվել է 1923 թվականին[7]։

1970-ական թվականներին եկեղեցին օգտագործվել է որպես բաղնիք։ Կատարվել են որոշ ձևափոխություններ։ 1988 թվականից եկեղեցին որևէ նպատակի չէր ծառայում։ Անխնամ ու լքված շենքի բակում, պարսպի տակ ընկած էր եկեղեցու մկրտարանի ավազանի միակտոր քարը, որի հարավահայաց երեսին վրացերեն արձանագրված է՝

შეიწირე ესეამბეზი მე გიორგე არუთინოვ მაზბ, 1841.
- Թարգմանություն՝ Հիշիր այսպես ավանդույթը, ես՝ Գիորգի Արութինով, 1841

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին թաղածածկ շենք է, ունի մեկ մուտք (հարավից), արևելքում կա 2 ավանդատուն ու խորանով։ Կառուցված է անմշակ քարերով, սվաղված է։ Եկեղեցու արտաքին չափերն են՝ 11,40 x 7,98 մ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 64
  2. 2,0 2,1 ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 3166, թ. 4
  3. ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 2207, թ. 6
  4. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3825, թ. 7-8
  5. ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 5983, թ. 193
  6. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3866, թ. 10
  7. ՀԱԱ, ֆ. 57, ց. 3, գ. 525, թ. 120-121

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]