Սուրբ Աստվածածին եկեղեցի (Շեպտուխովկա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Շեպտուխովկա (Չերտկովսկի շրջան) |
Դավանանք | ուղղափառություն |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Սուրբ Աստվածածին եկեղեցի (ռուս.՝ Церковь Покрова Пресвятой Богородицы), Ռուս Ուղղափառ եկեղեցու Շախտիի և Միլլերովոյի թեմի ուղղափառ եկեղեցի, որը ենթարկվում է Չերտկովո-Կալիտվայի գործակալությանը[1]։ Եկեղեցին գտնվում է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Չերտկովսկի շրջանի Շեպտուխովկա գյուղում[2]։ Կառուցվել է 20-րդ դարի սկզբին` 1900-1912 թվականների միջև։
Եկեղեցու հասցեն` 346033, Ռուսաստան, Ռոստովի մարզ, Չերտկովսկի շրջան, գյուղ Շեպտուխովկա, Ցենտրալնայա փողոց, տուն 12։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Աստվածածին քարե եկեղեցին Ռոստովի մարզի Չերտկովսկի շրջանի Շեպտուխովկա գյուղում կառուցվել է 1900 և 1912 թվականների միջև ընկած ժամանակահատվածում՝ Սուրբ Նիկողայոս փայտե եկեղեցու կողքին, որը կառուցվել էր 1790 թվականին և չի պահպանվել։
Տաճարը կառուցվել է գյուղի բոլոր բնակիչների միահամուռ ջանքերով։ Նրա կառուցման ժամանակ զգալի նյութական օգնություն են ցուցաբերել տեղական կալվածատերեր Յանովը, Շեպտուխովը և Օբուխովը։ Սուրբ Աստվածածին եկեղեցին պահպանվել է մինչև մեր օրերը։
Ներկայուկս տաճարի հովիվն է քահանա Անտոնի Կոլիստրատովը։ Այստեղ անցկացվում են բաց դասեր «Ուղղափառ մշակույթի հիմունքները» դպրոցական առարկայի շրջանակներում[3] և էքսկուրսիաներ[4] գյուղի դպրոցի աշակերտների համար։ Բաց դասերը վարում է քահանա Անտոնի Կոլիստրատովը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Шептуховка. Церковь Покрова Пресвятой Богородицы.
- ↑ Церковь Покрова Пресвятой Богородицы (Шептуховка)
- ↑ «В храме Покрова Пресвятой Богородицы с. Шептуховка иерей Антоний Колистратов провел открытый урок ОПК для пятиклассников». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «В храме Покрова Пресвятой Богородицы села Шептуховка проведена экскурсия для учеников четвёртого класса». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
Արտաքին պատկերներ | |
---|---|
Եկեղեցու ժամանակակից տեսքը | |
Եկեղեցու գմբեթը |