Սուրբ Աստվածածին եկեղեցի (Հակակու)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | Արցախի Հանրապետություն |
Տեղագրություն | Հադրութի շրջան |
Հիմնական ամսաթվերը | 17-րդ դար |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 17-րդ դար |
Սուրբ Աստվածածին եկեղեցի, գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հակակու գյուղում։ 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Հակակու գյուղը, ինչպես և ամբողջ Հադրութի շրջանը օկուպացվել են Ադրբեջանի կողմից[1]։
Տեղակայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Հակակու գյուղի կենտրոնական մասում։ Եկեղեցին նաև անվանում են Գյուղամեջի եկեղեցի[2]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին եռանավ բազիլիկ է՝ 13,40X9,60 մետր չափի ուղղանկյուն հատակագծով։ Այն արևելյան մասում ավարտվում է կիսաշրջան խորանով և նրան կից ուղղանկյունաձև ավանդատներով։ Տանիքը թեք է և թաղակապ։ Սրահը նավերի է բաժանվում զույգ կամարների օգնությամբ, որոնք հենված են երկու ազատ և երկու զույգ պատկից սյուների վրա։ Պատերը շարված են մանր ու կոպիտ մշակված քարերով ու կրաշաղախով, կամարները, դռան և լուսամուտների բացվածքները շարված են սրբատաշ քարերով։ Եկեղեցու միակ մուտքը գտնվում է հարավային մասում։ Եկեղեցու վրա կա շինարարական արձանագրության, ըստ որի այն կառուցվել է 1621 թվականին։
Եկեղեցին Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում չի տուժվել։ Ադրբեջանի կողմից Հադրութի շրջանը օկուպացվելուց հետո կառույցից տեղեկություն չկա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հադրութի օկուպացիան անօրինական մեթոդներով է արվել։ Այս միջպետական գանգատը խոստումնալից է». www.lragir.am. 05.02.2021. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, էջ 117