Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Գագրա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՏեղագրությունԱբխազիա Աբխազիա, Գագրա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Օծման թվական2013, նոյեմբերի 5
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակկանգուն
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ2007
Կառուցման ավարտ2012
Գմբեթ2

Գագրայի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի հաճախ կոչվում է նաև Սուրբ Փրկիչ եկեղեցի, Հայ Առաքելական Եկեղեցու տաճար Աբխազիայի Գագրա քաղաքում[1]։

Եկեղեցու Օծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թ. նոյեմբերի 5-ին, ձեռամբ Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսեսյանի օծվեց Գագրայի (Աբխազիայի Հանրապետություն) Ամենափրկիչ եկեղեցին։ Օծման արարողությանը մասնակցեցին նաև Հարավային Ռուսաստանի թեմի 14 քահանա հայրեր, մասնավորապես արժանապատիվ Տ. Մակար ավագ քահանա Տերտերյանը, Տ. Հարություն ավագ քահանա Բայադյանը, Տ. Գրիգորիս քհն. Պողոսյանը, Տ. Խաչատուր քհն. Եղիազարովը, Տ. Դանիել քհն. Կուկույանը, Տ. Գևորգ քհն. Միրզոյանը և ուրիշներ։ Ներկա էր նաև Սբ. Գայանե վանքի միանձնուհի քույր Եղիսաբեթը։ Սուրբ պատարագին մասնակցեցին պետական բարձրաստիճան այրեր՝ Աբխազիայի Պառլամենտի նախագահ պրն. Վալերի Բգամբայի գլխավորությամբ։ Ներկա էին նաև Հայաստանի ԱԺ պատգամավոր Արագած Ախույանը, Աբխազիայի ազգությամբ հայ պատգամավորներ, ներկայացուցիչ Սփյուռքի նախարարությունից։ Իրենց մասնակցությունը բերեցին նաև Թեմական Խորհրդի անդամներ՝ Ազատ Ասատուրովը, Նիկոլայ և Իլյա Քոչյանները, Գեորգի Պողոսովը։ Օծման սրբազան արարողությանը ներկա էին 4-5 հազար հավատացյալ հայորդիներ, ոչ միայն Աբխազիայից, այլ նաև Ռուսաստանի տարբեր քաղաքներից (Մոսկվա, Կրասնոդար, Սոչի, Դոնի Ռոստով և այլն), ինչպես նաև Հայաստանից և Արցախից։ Եկեղեցին կառուցվել է ժողովրդական հանգանակության շնորհիվ։ Եկեղեցու խաչը 2,1 մետր բարձրությամբ տեղադրվել է 2011 թվականին, և դեկտեմբերի 12-ին՝ օծվել ձեռամբ թեմակալ բարեխնամ առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսեսյանի Հավարտ սուրբ պատարագի, Մովսես Սրբազանն օրհնելով բազմահազար հավատացյալներին, մասնավորապես անդրադարձավ նրանցից երկուսին՝ տիար Գալուստ Տրապիզոնյանին (որն ի դեպ, Աբխազիայի ազգային հերոս է) և տիար Արկադի Սարգսյանին՝ նշելով նրանց անմնացորդ նվիրումը եկեղեցու կառուցման սրբազան գործին։ Սրբազան հայրը բարձր գնահատեց նաև Աբխազիայի հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Սեդրակ քահանա Ազնավուրյանի ազնիվ ծառայությունը։ Առանձնապես կարևորվեց և գնահատվեց թեմական բարերարներ՝ Անդրեյ Ամոսովի և Կարեն Գրիգորյանի, ներդրումը եկեղեցու կառուցման սրբազան գործին։ Օծման և Սուրբ պատարգից հետո սկսվեց ազգային երգ ու պարը, բաժանվեց ավանդական մատաղը, և այդ պատմական և հիշարժան օրվա տոնակատարությունը շարունակվեց մինչ ուշ երեկոյան։ Այսօր Աբխազիայում ապրում է 50.000 հայ, գործում է 32 հայկական դպրոց։ Աբխազիայի հայերի մեծ մասը համշենցի է, գաղթել են Սև ծովի հարավարևելյան ափերից՝ Տրապիզոնի, Օրդուի և Սամսոնի շրջաններից։ Հայերի հոսքը դեպի Աբխազիա աճել է հատկապես 1895-96 թթ.., 1915-ի հայկական կոտորածների ժամանակ։ Հայերը Աբխազիայում սփռված են տարբեր գյուղերում՝ Լաբրայ, Ախալշենի, Աթարայ, Պսիրցխայ, Մծարայ և այլն։ Մի մասն էլ ապրում է քաղաքներում՝ Սուխումում, Օչամչիրայում, Գուդաութայում, Գագրայում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ։ Համաձայն Վրաստանի սահմանադրության, Աբխազիան մտնում է Վրաստանի կազմի մեջ։ Սակայն իրականում Աբխազիան չի կառավարում Վրաստանի կողմից։