Սուրբծննդյան բուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստանդարտ չափի Սուրբծննդյան բուրգ

Սուրբծննդյան բուրգ (գերմ.՝ Weihnachtspyramide), Սուրբծննդյան զարդարանքներ, որոնց արմատները գալիս են Գերմանիայի Օր լեռան շրջանի ժողովրդական բանահյուսությունից և սովորույթներից, որոնք դարձել են համաշխարհային: Դրանք բաղկացած են զարդարված բրգաձև արտաքին շրջանակից` մոմակալներով և կենտրոնական կարուսելով` վերին մասում գտնվող պտտանիվով, որը շարժվում է մոմերի լույսի տաք օդից: Կարուսելը զարդարված է Սուրբծննդյան տիկնիկարկղի վրա պատկերված տեսարաններով և ամանորյա այլ ֆիգուրներով՝ հրեշտակներ և իմաստուններ, ինչպես նաև աշխարհիկ մոտիվներով:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, Սուրբծննդյան բուրգը նախորդել է տոնածառին[1]: Այս բուրգերը չեն սահմանափակվում Սուրբ ծննդով. Օր լեռան շրջանում ամառային արևադարձի ժամանակ «Սուրբ Հովհաննեսի ծառի» շուրջը պարելու սովորություն կար[2]: Իրականում ոչ բրգաձև, Սուրբծննդյան բուրգը մի քանի հարկերով կարուսել է, քրիստոնեական մոտիվներով՝ հրեշտակներ, սուրբծննդյան տիկնիկարկղի տեսարաններ, ինչպես նաև աշխարհիկ մոտիվներ՝ լեռնային ժողովուրդներ, անտառներ, Օր լեռան շրջանի առօրյա կյանքից այլ տեսարաններ: Բրգերի պտտվող շարժումը ստացվում է մոմերի բարձրացող ջերմության օգնությամբ:

Ընդհանրապես Սուրբծննդյան բուրգերը պատրաստված են փայտից՝ չորս-ութ կողմերով հարթակներով, մեջտեղում երկար փող, որը ծառայում է որպես սռնի, որի վրա վեր է բարձրանում ամբողջ սարքը: Ապակու կամ կերամիկայի մեջ շարժիչն է, որին կցված է առնվազն հարթակներից մեկը: Հարթակների վրա տեղադրված ֆիգուրները նույնպես ավանդաբար պատրաստված են փայտից:

Սուրբծննդյան բուրգերը լինում են տարբեր ձևերի՝ քանդակված ձյութե կտորներով փոքրիկ տներից մինչև բազմաշերտ հարթակներ: Օր լեռան շրջանի շատ քաղաքների շուկայի հրապարակի Սուրբծննդյան շուկաներում կամ այլ վայրերում կան սուրբծննդյան մեծ բուրգեր:

Բուրգերի մեծ մասի վրա կերտված են սուրբծննդյան տիկնիկարկղի տեսարաններ[3]: Դրանք ներառում են Քրիստոսի ծննդյան պատմությունը, մանուկ Հիսուսին այցելած հովիվներին և իմաստուններին, երկնքում ցնծացող հրեշտակներին[4]: Սուրբծննդյան տեսարանը հաճախ տեղադրված է բուրգի ներքևի ամենաերկար հարթակում, իսկ սոճու կոնը կամ աստղը՝ գագաթին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Forbes Bruce David (2007)։ Christmas: A Candid History։ U of California P։ էջ 49։ ISBN 978-0-520-25104-5 
  2. Miles Clement A. (1976)։ Christmas Customs and Traditions: Their History and Significance։ Courier Dover։ էջ 269։ ISBN 978-0-486-23354-3 
  3. German Christmas Pyramids Retrieved 10 April 2013
  4. Christmas The Slow Way Retrieved 10 April 2013