Սուն Վեն
Քաղաքացիությունը |
![]() | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 6, 1973[1] (50 տարեկան) | ||
Ծննդավայր | Շանհայ, Չինաստան | ||
Հասակ | 162 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սուն Վեն (չինարեն՝ 孙雯, ապրիլի 6, 1973[1], Շանհայ, Չինաստան), չինացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Ատլանտայի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։ 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Չինաստանի առաջնությունում հանդես է եկել Շանհայը ներկայացնող թիմում[2]։
Wusa լիգայի պատմության մեջ առաջին մրցախաղում ընտրվել է «Ատլանտա Բիտի» առաջին համարը։ 2001 թվականին ակումբի կազմում խաղացել է 13 համարով և օգնել է հասնել փլեյ-օֆֆի եզրափակիչ։
2002 թվականին խաղացել է 18 խաղ՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ «Ատլանտան» հասել է մինչև Wusa-ի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ։ 2003 թվականի հունվարին հեռացել է թիմից, որպեսզի կենտրոնանա աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու վրա[3]։
Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
Չինաստանի հավաքականում հանդես է գալիս 17 տարեկանից։ Հավաքականի կազմում խաղացել է աշխարհի չորս առաջնություններում։
1996 թվականին նա Ատլանտայի Օլիմպիկան խաղերում նվաճում է արծաթե մեդալ։ Հաջորդ Օլիմպիական խաղերի ժամանակ՝ 2000 թվականին, երեք խաղում խփել է 4 գոլ և դարձել է լավագույն ռմբարկու, սակայն նրա թիմը դուրս չի եկել խմբից։
1999 թվականի Աշխարհի առաջնության խաղարկությունում նա ստացել է մրցաշարի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկը» և «Ոսկե գնդակ»՝ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի համար։
2002 թվականին նա FIFA-ի կայքում անցկացված հարցման հիման վրա շահել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ «Hot? Chinese Star Sun Blazing»։ chicagotribune.com
- ↑ «Chinese star leaves Atlanta to concentrate on World Cup»։ espnfc.com
- ↑ «Michelle Akers Named FIFA Player of the Century»։ ussoccer.com
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Профиль на sports-reference.com Archived 2012-12-17 at the Wayback Machine.