Սունդոյի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox bridge1.png
Սունդոյի կամուրջ
Sundøybrua
Sundøybrua 001.JPG
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
ՏեղանքԼեիրֆորդ, Նուրլան, Նորվեգիա
Նշանակությունավտոճանապարհային, հետիոտնային
Տեսակերկաթբետոնյա
Նյութերկաթբետոն
Թռիչքների քանակ3
Կառուցվել է2003թ.-ի օգոստոսի 9
Երկարություն538 մ
Լայնություն10,3 մ
Բացման տարեթիվօգոստոսի 9, 2003

Սունդոյի կամուրջ (նորվ.՝ Sundøybrua ), ավտոճանապարհային կամուրջ, որը միացնում է Լեիրֆորդ, Ալստեն կղզիները մայրցամաքային Նորվեգիային: Ունի 298 մ երկարությամբ թռիչք և հանդիսանում է ամենամեծ երկաթբետոնյա կոնստրուկցիաներից մեկն աշխարհում: Այն փոխարինել է ոչ մեծ լաստանավային փոխադրումներ իրականացնող հանգույցին:

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջը գտնվում է Հյուսիսային բևեռային շրջանից 100 կմ հարավ դեպի Նորվեգիայի հյուսիսային մասը: Կամրջից 35 կմ արևմուտք գտնվում է Մոսյոն քաղաքը:

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամրջի շինարարության պատվիրատուն Նուրլանի Ճանապարհային ղեկավար մարմինն է: Նախագիծը մշակվել է Օսլոյում տեղակայված Aas-Jakobsen AS և Բուդյոյում տեղակայված BOARCH ընկերությունների կողմից: Կապալառուն է եղել AS ANLEGG ընկերությունը[1]։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2001 թ.-ին և ավարտվել 2003թ.-ին: Կամրջի ամբողջական արժեքը կազմել է 186 միլիոն նորվեգական կռոն: Բացումը տեղի է ունեցել 2003թ.-ի օգոստոսի 19-ին Նորվեգիայի Տրանսպորտի նախարարի կողմից:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան դեպի կամուրջը մայրցամաքից

Կամուրջը երկաթբետոնյա է, շրջանակաամրակներով: Ընդհանուր երկարությունը 538 մ է: Կամրջի հատակագիծն է՝ 120+298+120 մ: Հիմնական հենասյուները բաղկացած են 2 մոնոլիտային սյունաշարերից:Հաստությունը անփոփոխ է, իսկ լայնությունը փոփոխական՝ կախված տվյալ տեղանքից: Ամրանների ներսը լիցքով է: Կառուցման ժամանակ օգտագործվել են LC60 և C65 մարկայի բետոն: Երթևեկելի գոտու լայնությունը 7,5 մ է, իսկ ընդհանուր լայնությունը՝ 10.3 մ, այդ թվում՝ նաև մայթը[2]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կամրջի մասին տեղեկատվությունը Structurae կայքում: (անգլ.)
  2. Merzagora, Eugenio A. (ed.). "Road Viaducts & Bridges in Norway (> 500 m)". Norske bruer og viadukter. Retrieved 2012-01-09.