Սոցիալական փոխազդեցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալական փոխազդեցություն, փոխպայմանավորված սոցիալական գործողությունների համակարգ է, կապված ցիկլային կախվածությամբ, որի դեպքում մեկ սուբյեկտի գործողությունները հանդիսանում են այլ սուբյեկտների պատասխան գործողությունների պատճառը կամ հետևանքը։ Այն մոտ է «սոցիալական գործողություններ» հասկացությանը, որը ելակետ է հանդիսանում սոցիալական կապերի ձևավորման համար[1]։ Սոցիալական փոխհարաբերությունները, որպես սոցիալական կապերի և հարաբերությունների իրականացման միջոց ենթադրում է ոչ պակաս քան երկու սուբյեկտների առկայություն բուն փոխհարաբերությունների գործընթացում, ինչպես նաև պայմաններ և փաստեր նրա իրականացման համար[2]։ Փոխազդեցության ընթացքում տեղ ունի անձի ձևավորումն ու զարգացումը, նրանց փոփոխությունը հասարակության սոցիալական կառուցվածքում և այլն։

Սոցիալական փոխհարաբերությունները ներառում են գործողության փոխանցումը մեկ սոցիալական դերակատարից մյուսին, ընդունումը և արձագանքը՝ պատասխան գործողության տեսքով, ինչպես նաև սոցիալական դերակատարների գործողությունների վերսկսումը։ Այն մասնակիցների համար ունի սոցիալական նշանակություն և ենթադրում է իրենց գործողություննեով փոխանակումը ապագայում՝ շնորհիվ սոցիալական հարաբերություններում պատճառականության առկայության։ Սոցիալական հարաբերությունները ձևավորվում են մարդկանց փոխազդեցության գործընթացում և հանդիսանում են նրանց նախկին փոխազդեցությունների արդյունքը, որոնք ձեռք են բերել սոցիալական կայուն ձև։ Ի տարբերություն դրանց սոցիալական փոխազդեցությունները հանդիսանում են ոչ թե «սառեցված» սոցիալական ձևեր, այլ մարդկանց «կենդանի» սոցիալական պրակտիկա, որոնք առաջանում, ուղարկվում, կառուցվում, կանոնակարգվում են սոցիալական հարաբերություններում, բայց ունակ են ազդել այդ սոցիալական ձևերի վրա և փոփոխել դրանք։

Սոցիալական փոխազդեցությունները որոշվում են սոցիալական խմբերում սոցիալական կարգավիճակներով և անձի դերերով։ Այն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմեր։

  • Օբյեկտիվ կողմ - գործոններ, որոնք անկախ են փոխազդեցություններից, բայց ազդում են նրանց վրա։
  • Սուբյեկտիվ կողմ - փոխազդեցության ընթացքում անհատների միմյանց հանդեպ գիտակցված հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ ակնկալիքների վրա։

Սոցիալական փոխազդեցության դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Առաջնային, երկրորդային (գաղափարական, կրոնական, բարոյական)
  2. Ըստ մասնակիցների քանակի՝ երկու անձանց փոխազդեցություն, մեկ անձի և մարդկանց խմբի փոխազդեցությունը, երկու խմբերի միջև փոխազդեցությունը
  3. Տարբեր ազգերի փոխազդեցություն
  4. Սոցիալական տարբեր խավերի միջև փոխազդեցություն և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Фролов С. Взаимодействие социальное Արխիվացված 2012-08-17 Wayback Machine // Словарь ключевых социологических терминов. М., 1999.
  2. Громов И. А., Мацкевич И. А., Семёнов В. А. Западная социология. — СПб.: ДНК, 2003. — С. 531