Սորուն միջավայրի մեխանիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեխանիկա սորուն միջավայրի, հոծ միջավայրի մեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է սորուն միջավայրերի (ավազային, կավային և այլ գրունտների, հատիկների ևն) հավասարակշռությունն ու շարժումը։ Սորուն միջավայրի մեխանիկայի հիմնական խնդիրն է՝ որոշել գրունտների ճնշումը հենապատերին, զառիվայրերի սահքի մակերևույթների հնարավոր ձևերը, հատիկների ճնշումն էլևատորի պատերին, հաշվել հիմքերի անհրաժեշտ խորությունը, ուսումնասիրել դինամիկական բեռնվածքի դեպքում ալիքային պրոցեսները գրունտներում ևն։ Սորուն միջավայրի մեխանիկայի հիմնական բաժիններից է գրունտների մեխանիկան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 400