Սովիետվեյվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովիետվեյվ
Sovietwave
Ոճային հիմքերՍինթվեյվ, սպեյս էյջ փոփ, սինթ-փոփ, 1980-ականների սաունդթրեքներ, պոստ փանկ
Ծագման ժամանակՎաղ 2010-ականներ
Տես նաև
վեյպորվեյվ

Սովիետվեյվ (անգլ.՝ Sovietwave, թարգ․՝ «Խորհրդային ալիք» [Советская Волна][1]), սինթվեյվ երաժշտության ենթաժանր, որը սկզբնավորվել և զարգացել է հետխորհրդային երկրներում, հատկապես Ռուսաստանում։ Բնութագրվում է Խորհրդային Միության հետ կապված թեմատիկայով և Խորհրդային Միության նոստալգիայի երևույթի դրսևորումներից է[2]։

Ժամանակակից երաժշտության մեջ խորհրդային նոստալգիայի տարրերն առաջին անգամ սկսեցին բերվել 2000-ականներին, երբ տրանս երաժշտությունը ժողովրդականության գագաթնակետին էր։ Ռուսական «ՊՊԿ» (ППК) խումբն իր ստեղծագործությունների հիմքում օգտագործում էր խորհրդային էլեկտրոնային երաժշտության մեղեդիներ։ Սովիետվեյվի ներկայիս ոճը ձևավորվել է 2010-ականների կեսին։ Սովիետվեյվի ժանրում ստեղծագործողների հիմնական ոգեշնչումը 1980-ականների Սովետական Միության հետ կապված էմոցիաներն ու ասոցացումներն են։

Լեհաստանի Յան Կոխանովսկիի համալսարանի պրոֆեսոր Լյուդմիլա Շևչենկոն ժանրի մասին խոսելիս նշում է, որ այն «նոստալգիկ առասպելի» դրսևորումներից մեկն է, «վառ, զգայական և աշխույժ» առասպելական պատկեր, որը վերածվում է մոտ անցյալի.[3]։

Սովիետվեյվը հետխորհրդային երկրների մեծ մասում տարածում գտավ 2010-ականների երկրորդ կեսից հետո։

Կապված է սինթվեյվի համաշխարհային ճանաչման, ինչպես նաև նախկին միութենական հանրապետություններում և սոցիալիստական ճամբարում 1980-ականների խորհրդային մշակույթի հանդեպ առկա նոստալգիայի հետ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «MUSTELIDE - "В Mustelide мне безумно нравится быть одной" - Звуки.Ру». Zvuki.ru (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
  2. "Russia's musical new wave embraces Soviet chic: Nostalgic young musicians seek connection to culture of the past", The Guardian
  3. Szewczenko, Ludmiła (2019 թ․ օգոստոսի 8). «Ностальгия в системе базовых оппозиций „добро" и „зло" в автодокументальных произведениях Людмилы Улицкой „Детство 45–53: а завтра будет счастье" и Светланы Алексиевич „Время секонд хэнд"». Studia Rossica Posnaniensia (ռուսերեն). 0 (44 t1): 53–62. ISSN 0081-6884.
  4. Краснощеков, Владимир Александрович (2017 թ․ սեպտեմբերի 22). «Евродиско в России: из мейнстрима в андеграунд». Обсерватория культуры (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]