Սոսլան Կաչմազով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոսլան Կաչմազով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 14, 1991(1991-07-14)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան

Սոսլան Վլադիմիրի Կաչմազով, ռուս ֆուտբոլիստ, «Ալանիա» ֆուտբոլային ակումբի պաշտպան։ Խաղացել է Մոլդովայի և Հայաստանի Բարձրագույն դիվիզիոններում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիկավկազի «Ալանիայի» ֆուտբոլային դպրոցի սան է, 2010 թվականին հանդես է եկել նրա փոխարինողների առաջնությունում։ 2011 թվականին իր նորամուտը նշել է երկրորդ դիվիզիոնում «Բեսլան Ֆայուր» թիմի կազմում։

2012 թվականի գարնանը տեղափոխվել է մոլդովական «Օլիմպիա»։ Մոլդովայի առաջնությունում առաջին խաղը խաղացել է 2012 թվականի մայիսի 6-ին «Զիմբրուի» դեմ՝ Սերգեյ Գուսակովի փոխարեն փոխարինման դուրս գալով 71-րդ րոպեին[2]։ Ընդհանուր առմամբ, օրացուցային տարվա ընթացքում նա 20 հանդիպում է անցկացրել երկրի առաջնությունում։

2013 թվականին վերադարձել է Ռուսաստան և սկսել հանդես գալ «Ալանիայի» կազմում, 2013-2014 մրցաշրջանում հանդես է եկել որպես երկրորդ կազմի, ապա՝ հիմնական կազմի խաղացող։ Երեք անավարտ մրցաշրջանում ֆուտբոլիստը 52 հանդիպում է անցկացրել երկրորդ դիվիզիոնում։

2016 թվականի սկզբին պաշտպանը կրկին մեկնել է արտերկիր, այս անգամ՝ հայկական «Բանանց»[3]։ Հայաստանի առաջնությունում նորամուտի խաղը խաղացել է 2016 թվականի մարտի 2-ին «Փյունիկի» դեմ[4]։ Իր թիմի հետ նվաճել է 2015-2016 մրցաշրջանի Հայաստանի Գավաթը, այդ թվում մասնակցել է «Միկայի» դեմ եզրափակիչ խաղին[5]։ Հանդես է եկել նաև Կիպրոսի «Օմոնիայի» դեմ Եվրոպայի լիգայի հանդիպումներում։

«Բանանցից» հեռանալուց հետո փորձաշրջան է անցել բելառուսական «Նաֆթանում», սակայն հեռացել է թիմից գլխավոր մարզիչ Օլեգ Սիդորենկովի հետ տարաձայնությունների պատճառով[6]։ 2017-2018 թվականներին սիրողական մակարդակով խաղացել է «Կուբան հոլդինգի» (Պավլովսկայա) կազմում, դարձել Կրասնոդարի երկրամասի չեմպիոն։

2018 թվականի ամռանը վերադարձել է հայրենի քաղաք՝ պայմանագիր կնքելով Վլադիկավկազի «Սպարտակ» ակումբի հետ։ Մեկ տարի անց՝ 2019 թվականի հուլիսին, դարձել է նորից վերստեղծված «Ալանիայի» խաղացող։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «ZIMBRU VS. ZARIA 1 — 1». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  3. «Защитник «Алании» Качмазов перешел в ереванский «Бананц»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  4. «PYUNIK VS. BANANTS 1 — 2». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  5. «BANANTS VS. MIKA 2 — 0». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  6. «Футбол. Арсений Бондаренко и Андрей Маркович проходят просмотр в «Нафтане», расположение клуба покинул Сослан Качмазов». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]