Սոնա Եսայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Human-user-trash.svg    Առաջարկվել է այս հոդվածը ջնջել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը ջնջել։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Ոչ նշանակելի, աղբյուների պակաս
Մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև Ձեր տեսակետը հայտնելու համար այցելեք Ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջը։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։ Եթե համաձայն չեք առաջարկված ջնջմանը, կարող եք քննարկմանը զուգահեռ ուղղել և բարելավել այս հոդվածը՝ այդպիսով նպաստելով, որ այն պահպանվի։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք ջնջման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Ջնջման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով ջնջման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։ Եթե հոդվածը ենթակա է անմիջապես հեռացման, ապա օգտագործեք {{արագ ջնջում}} կաղապարը։
Ծանոթացեք նաև Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգին։

Ջնջման ներկայացնողին՝ Խնդրում ենք տեղադրել այս {{subst:Ծանուցում/Ջնջման առաջարկ|Սոնա Եսայան|Ոչ նշանակելի, աղբյուների պակաս}}-- ~~~~ հաղորդագրությունը հոդված ստեղծողի կամ հոդվածի վրա առավել շատ աշխատանք կատարած մասնակցի քննարկման էջում։

Սոնա Եսայան
Դիմանկար
հայ խորեոգրաֆ և պարուհի
Ծնվել է1993 ապրիլի 8
ԱմուսինԳրիգ Գևորգյան[1]

Սոնա Եսայան (ապրիլի 8, 1993, Երևան, Հայաստան[2]) հայ խորեոգրաֆ և պարուհի, «Sona Yesayan Dance Studio»-ի գեղարվեստական ղեկավար և տնօրեն[3]: Պարային ուսումնառությունը սկսել է 7 տարեկանից և այսօր համարվում է ունիվերսալ պարուհի, մասնագիտացված հիփ հոփ պարաոճում:[4]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2010 թվականներին սովորել է Երևանի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում: Պարային ուսումնառությունը սկսել է դեռ մանկուց և ավարտել է 2 պարային դպրոց: 2010-2014 թվականներին սովորել է ԵՊՀ ռոմանո-գերմանական թարգմանչական բաժնում: Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն և իսպաներեն լեզուներին: 2019 թվականին ամուսնացել է հայտնի հումորիստ, հաղորդավար և պրոդյուսեր Գրիգ Գևորգյանի հետ[5] [6]:

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին մասնակցել է Շանթ հեռուստաընկերության «Պարիր թե կարող ես 3» նախագծին, և դարձել ֆինալիստ:[7]

2013 թվականին հիմնադրել է «Sona Yesayan Dance Studio»-ն, որտեղ հանդիսանում է գեղարվեստական ղեկավար և տնօրեն[8]:

2015 թվականից սկսած բուռն գործունեություն է ծավալել հայկական շոու-բիզնեսում և աշխատել է Հայաստանի թոփ արտիստների և ռեժիսորների հետ՝ որպես տեսահոլովակների, համերգների, շոուների խորեոգրաֆ և պարուհի: «Sona Yesayan Dance Studio»-ի պարային թիմը ևս ընդգրկված է եղել այս բոլոր նախագծերում[9]:

2016-2017 թվականներից սկսած համագործակցել է Լիլիթ Հովհաննիսյանի հետ: Եղել է նրա հինգ տասնյակից ավելի մենահամերգների խորեոգրաֆն ու պարուհին և Հայաստանում, և Հայաստանից դուրս: Ինչպես նաև իր պարախմբի հետ մասնակցել է 2016-2017-ի շրջագայություններին։

2017 թվականին Սոնա Եսայանը հրավեր է ստացել Կրասնոյարսկի պարային համույթի կողմից՝ անցկացնելու հատուկ պարային մաստեր կլաս։

2018-2019 թվականներին եղել է Շանթ հեռուստաընկերության «Women’s Club» նախագծի պարային շոույի ղեկավարն ու խորեոգրաֆը, «Sona Yesayan Dance Studio»-ի պարային թիմը ևս ընդգրկված է եղել այս նախագծում: Սոնան անցկացրել է նաև մի շարք պարային մաստեր կլասսեր Հայաստանում:

2020 թվականի հունիսից աշխատում է Շանթ հեռուստաընկերության «Երեկոն Շանթում Գրիգի հետ» նախագծում, որպես պարային շոույի ղեկավար, խորեոգրաֆ և պարուհի:

Սոնան Եսայանը YouTube-ում ունի բազմաթիվ անհատական նախագծեր` «Պարիր Սոնայի հետ», «Սոնան տանը չի», «Carpool»: «Պարիր Սոնայի հետ» YouTube նախագծում` բաղկացած մոտ երկու տասնյակ հաղորդումներից, Սոնան մանրակրկտորեն սովորեցնում է տարբեր պարեր ու պարաոճեր: Այս նախագծի հաղորդումների դիտումները հասնում են մի քանի հարյուր հազարի: Մեկ այլ Youtube նախագիծ է «Carpool»- ը, որտեղ Սոնան իր մեքենայում հյուրընկալում է արտիստների` միասին երգելու և հետաքրքիր զրույց ունենալու նպատակով: Այս նախագծի դիտումները հասնում են մի քանի միլիոնի: «Սոնան տանը չի» travel vlog-ի շրջանակներում, Սոնան հանգստի կամ աշխատանքային նպատակով շրջում է աշխարհի տարբեր երկրներով և ներկայացնում իր առօրյան: Այս նախագծի դիտումները ևս հասնում են մի քանի հարյուր հազարի:

Ընդհանուր առմամբ «Sona Yesayan Dance Studio» յութուբյան ալիքը ունի 100 հազարից ավել հետևորդ, պաշտոնապես հաստատվել է YouTube-ի կողմից և արժանացել է “Արծաթե կոճակի”:

Որոշ նախագծերում բացի պարելուց Սոնան նաև երգում է:

Խորեոգրաֆիկ կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնա Եսայանն իր խմբի հետ բեմադրել է հետևյալ երաժշտական տեսահոլովակների պարային դրվագները:

  • Sona Yesayan Dance Studio - «Դու դախ չես»
  • Արման Հովհաննիսյան - «Դու ես»
  • Dj Davo F.t Սուրո - «Մոտա-Մոտա»
  • DJ Hakop և Սուրո- «Լավն ես»
  • Իվետա Մուկուչյան - «Հայաստանի աղջիկներ»[10]
  • Լիլիթ Հովհաննիսյան - «Բուլղարական»
  • Анна Марти - «Забываю»
  • Անդո, Ռաֆո, Սպիտակցի Հայկո - «Լեդի Քոբուլեթի»
  • Սարո Թովմասյան - «Են ում սիրուննա»
  • Ka Re Prod - «Папа Папа Папа»
  • Армени - «Моя Жизнь»
  • EDGAR и BOSSON - «Она»
  • Միհրան Ծառուկյան - «Քո Ծնունդը»
  • Kamil Show - «Puerto Rico»
  • Լիլիթ Հովհաննիսյան - «BALKAN SONG»
  • Արմենչիկ Արման Հովհաննիսյան - «Հայ Աղջիկներ»
  • Լիանա - Շնորհավոր լինի
  • Արամ Mp3 Միկա - «Time to Dance»
  • Լիլիթ Հովհաննիսյան - «HETDIMO»
  • Լիլիթ Հովհաննիսյան և Արման Հովհաննիսյան - «Իմ բաժին սերը»
  • Սիլվա Հակոբյան - «Մրութիկ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]