Սոնա Անտոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոնա Անտոնյան
Ծնվել էմարտի 16, 1967(1967-03-16) (57 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԳյումրու պետական մանկավարժական ինստիտուտ

Սոնա Արամի Անտոնյան մարտի 16, 1967(1967-03-16), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, հայ գրող, բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1967 թվականի մարտի 16-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Ավարտել է Լենինականի Ասքանազ Մռավյանի անվան մանկավարժական ուսումնարանը, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն և հոգեբանություն» բաժինը։ Երևանի Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի ինստիտուտում ուսումնասիրել է բժշկական հոգեբանություն և հոգեթերապիա։ Սոնա Անտոնյանի բանաստեղծությունները տպագրվել են հայաստանյան գրական մամուլում[1]։ Հրատարակել է բանաստեղծական երկու ժողովածու։

Թարգմանվել է իտալերեն, գերմաներեն։ Նրա երկերից են՝ «Սուզումներ» (1999թ.), «Եվ» (2004թ.)։ 2012 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ 1996 թվականին «Առավոտ» բանաստեղծական շարքի համար Սոնա Անտոնյանն արժանացել է Հայաստանի գրողների միության Դանիել Վարուժանի անվան մրցանակի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՍՈՆԱ ԱՆՏՈՆՅԱՆ
  2. «Սոնա Անտոնյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]