Սոլվեյգ Քրեյ
Սոլվեյգ Քրեյ | |
---|---|
նորվ.՝ Solveig Krey | |
մարտի 20, 1963 (61 տարեկան) - | |
Ծննդավայր | Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Զորատեսակ | Նորվեգիայի ռազմածովային ուժեր |
Կոչում | commodore? |
Զորամաս | Submarine branch? |
Կրթություն | Royal Norwegian Naval Academy? |
Սոլվեյգ Քրեյ (նորվ.՝ Solveig Krey, մարտի 20, 1963, Նորվեգիա), ռազմածովային սպա։ Առաջին կին սպան է, ով դարձել է սուզանավի հրամանատար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոլվեյգ Քրեյը ծնվել է 1963 թվականին Լոնկան բնակավայրում։ Նրա ծնողները եղել են բուժքույր և էլեկտրիկ[1]։
1989 թվականին ավարտել է Նորվեգիայի ռազմածովային ակադեմիան։ Ծառայել է սուզանավերի վրա, սկզբում լինելով ժամապահ, այնուհետև շտուրման։
1995 թվականի փետրվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում անցել է սուզանավերի հրամանատարության վերաբերյալ 26-շաբաթյա դասընթացներ։
1995 թվականի սեպտեմբերի 11-ին Սոլվեյգ Քրեյը ստանձնում է Նորվեգիայի ռազմածովային ուժերի իր տեսակի մեջ գլխավոր համարվող KNM Kobben (S318) սուզանավի հրամանատարությունը[2], որի շնորհիվ դառնում է Նորվեգիայի պատմության մեջ առաջին կին սպան, ով դարձել է սուզանավի հրամանատար[3]։
Սոլվեյգ Քրեյը ավելի ուշ դառնում է KNM Uredd (S305) սուզանավի հրամանատարը։
2004 թվականին Սոլվեյգ Քրեյը անցնում է թոշակի՝ 3-րդ ռանգի կապիտան կարգավիճակով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Solveig Krey, Norway’s sentry under the sea Արխիվացված 2010-12-21 Wayback Machine (անգլ.)
- ↑ «Experiences with Mixed Gender Submarine Crews» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Verdens første kvinnelige ubåtsjef» Norwegian News Agency. 11 сентября 1995 (նորվ.)