Սյունիք-գրոտեսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սյունիք-գրոտեսկ - Հարթ, պարզ ոճավորված մեծատառ տպատառատեսակ է։ Սրանից ստացվում է պետիտ-կեգել 8 տպագրական չափը և բարձր կեգելները։ Այս տառատեսակը մշակվել է Սյունիքի մարզի հուշարձանների վիմագրությունների նյութերի ուսումնասիրության հիման վրա։

Այն նպատակահարմար է օգտագործել ճարտարապետական հուշարձանների, գծագրերի մեջ, նկարչական և կենդանագրական ձևավորումներում, տպագրության բոլոր բնագավառներում[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ.Ն. Գործակալյան (1973). Հայկական տառատեսակներ. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 7.