Սյորվոգսվաթն
Категория:Страницы с некорректными тегами координат | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Ֆարերյան կղզիներ Դանիա | |
Երկարություն | 6 կմ | |
Լայնություն | 0.8 կմ | |
Ավազանի մակերեսը | 3.56 կմ² | |
Ամենամեծ խորությունը | 59 մ | |
Սկիզբ առնող գետերը | Բյոսդելաոա գետ | |
Սյորվոգսվաթն կամ Լայթիսվաթն (ֆար.՝ Sørvágsvatn / Leitisvatn), լիճ Ֆարերյան կղզիների Վագար կղզու վրա։ Օվկիանոսի և լճի հայելու մակարդակների զգալի տարբերության պատճառով, զբոսաշրջիկների կողմից ստացել է «լիճ օվկիանոսի վրա» ոչ պաշտոնական անունը։ Լճի ջուրը թափվում է օվկիանոս ուղղաձիգ ժայռերի վրայով, ձևավորելով Բյոսդելաֆոսուր ջրվեժը։ Սակայն այն դժվար է տեսնել, քանի որ թաքնված է ափամերձ ժայռերի մեջ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյորվոգսվաթն լիճը գտնվում է Վագար կղզու վրա, ձգվելով 6 կիլոմետր հյուսիսից հարավ։ Լճի խորությունը 59 մետր է, այն ամենախորն է կղզու վրա, ամենալայն հատվածը կազմում է 800 մետր։ Հայելու մակերեսը կազմում է 3,56 կմ², որը գրեթե երեք անգամ մեծ է նույն կղզու վրա գտնվող, մեծությամբ երկրորդը համարվող, Ֆյադլավաթն լճից։ Հարավից լիճը թափվում է Բյոսդելաոա գետ, այնուհետև Բյոսդելաֆոսուր ջրվեժով 32 մետր բարձրությունից թփվում է Ատլանտյան օվկիանոս[1]։ Հյուսիսից հակառակ ափին է գտնվում Վանթսոյրար քաղաքը, որտեղ էլ գտնվում է կղզու միակ ավազոտ լողափը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆարերյան կղզիները զավթել էին բրիտանացիները, և լիճը ծառայում էր, որպես օդանավակայան հիդրոինքնաթիռների համար։ Լճի արևմտյան ափին է կառուցվել Վագար օդանավակայանը։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղացիների մեջ կա տարաձայնություն կապված լճի անվան հետ։ Լճի արևմուտյան մասում նրան անվանում են Սյորվոգսվաթն, քանի որ գտնվում է ֆար.՝ Sørvágur բնակավայրի մոտ, արևելքում` Լայթիսվաթն ֆար.՝ leiti բնակավայրի անունով։ Չնայած նրան, որ լիճը ավելի մոտ է գտնվում ֆար.՝ Miðvágur բնակավայրին քան ֆար.՝ Sørvágur-ին, Սյորվոգսվաթն է կոչվում հավանաբար նրա համար, որ վերջինս ավելի վաղ է կառուցվել քան ֆար.՝ Miðvágur-ը։ Տեղացիները սովորաբար նրան անվանում են ֆար.՝ vatnið, որը նշանակում է պարզապես լիճ, տարաձայնության տեղիք չտալու համար։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղացիների նախաձեռնությամբ 2005 թվականից կազմակերպվում են նավակներով Էքսկուրսիաներ[2]։ Կա նաև հնարավորություն ձկնորսության համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Strutner, Suzy. «An Optical Illusion Makes Lake Sørvágsvatn Look Absolutely Trippy». Huffington Post. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
- ↑ http://www.lakeside.fo/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյորվոգսվաթն» հոդվածին։ |
|