Սյոտիկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սյոտիկո, ճապոնական կինոընկերություն[1][2][3][4][5][6][7][8][9][10]։

Սյոտիկո գլխավոր գրասենյակ

Այն արտադրում և տարածում է անիմե ֆիլմեր, մասնավորապես՝ Bandai Namco Filmworks-ի (որը երկար ժամանակ համագործակցում է. ընկերությունը թողարկել է Bandai Namco Filmworks-ի արտադրած անիմե ֆիլմերի մեծ մասը, եթե ոչ բոլորը)։ Նրա ամենահիշվող ռեժիսորներն են Յասուջիրո Օզուն(«Կինոփորձեր» և «Իտօ-մարդասպաններ» ֆիլմերի ռեժիսորը), Կենջի Միզոգուչին, Միկիո Նարուսեն, Կեյսուկե Կինոշիտան և Յոջի Յամադան։ Այն նաև արտադրել է բարձր գնահատված անկախ և «միայնակ» ռեժիսորների ֆիլմեր, ինչպիսիք են Տակաշի Միիկեն, Տակեշի Կիտանոն, Ակիրա Կուրոսավան, Մասակի Կոբայաշին և թայվանցի «Նոր ալիքի» ռեժիսոր Հոու Սյաո-Հսիենը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյոտիկո Կինեմա Կոմպանի կինոստուդիան հիմնվել է 1920 թվականին Մացուձիրո Սիրաիի կողմից, երբ նա վերադարձավ Հոլլիվուդից։ Հիմնվեց որպես թատերական Սյոտիկո ընկերության դուստր ընկերություն և նրա ֆինանսական օգնությամբ։ Սյոտիկո թատերական ընկերությունը մասնագիտացված էր կաբուկի ժանրում և հիմնել է Տակեձիրո Օտանի(大谷竹次郎) և Մացուձիրո Սիրաի (白井掾松) եղբայրների կողմից։ Անվանվել է «Մացուտակե» 1902 թվականին՝ իրենց անուններից kanji take (բամբուկ) և մածու (սոճին), որոնք արտացոլում են երջանկության ավանդական երեք խորհրդանիշները՝ բամբուկ, սոճին և սալոր։ Սյոտիկոյի օնյոմի ընթերցումը առաջին անգամ հայտնվեց 1920 թվականին՝ «Shōchiku Kinema Gōmei-sha» կինոարտադրության դուստր ձեռնարկության հիմնադրմամբ։[3] Ընկերությունը 1914 թվականին գնեց կաբուկի ժանրի հայտնի «Կաբուկի-ձա» թատրոնը, որն էլ մինչ այսօր նրան է պատկանում։

Կինոստուդիան հենց սկզբից հիմնվել էր հոլլիվուդյան համակարգով աշխատելու և ճապոնական կինոն ժամանակակից դարձնելու նպատակով։ Սյոտիկո թատերական ընկերության կողմից ստեղծվեց ոչ միայն կինոստուդիան, այլ նաև դերասնական դպրոց, որը ղեկավարելու հրավիրեցին Կաուրո Օսանայային, ճապոնական թատերական և կինոարվեստի արևմտամետ ուղղության՝ սինգէկիի առաջնորդին, որը արտադրեց ռեժիսոր Մինորու Մուրատայի «Հոգիներ ճանապարհին» (1921) ֆիլմը, որը համարվում է «ճապոնական պատմության առաջին ուղենիշային ֆիլմը»։ Ընկերությունը նույնիսիկ ենթադրեց, որ իր կինոստուդիայի շուրջ կձևավորվի մի ամբողջ քաղաք(Հոլլիվուդի նման)։ Սակայն գաղափարները շատ արմատական էին փոփոխություններին անպատրաստ ճապոնական հասարակության, հանդիսատեսի և կինոպրակատի համար։

Տակեձիրո Օտանի(大谷竹次郎) և Մացուձիրո Սիրաի (白井掾松)1932

Սյոտիկո Կինեման արդեն 1920ականներին դարձավ Ճապոնիայի առաջատար և ամնեաշահութաբեր կինոստուդիաներից մեկը, դառնալով Նիկկացո( Nikkatsu) ստուդիայի միցակիցը։ 1920ականների վերջին Կիկկացոյի հետ նրանց էր պատկանում Ճապոնիայի կինոթատրոնների երկու երրորդը, ինչը թույլ էր տալի վերահսկել կինոշուկան և մրցակցել հուլլիվուդի հետ, իրենց կինոթատրոններում նրանք ցուցադրում էին իրենց սեփական ֆիլմերը աշխարհահռչալ հոլլիվուդյան ֆիլմերին հավասար։ Չնայած պետք է նշել, որ մշակութային և լեզվական խոչընդոտների պատճառով ճապոնացի հանդիսատեսը հոլլիվուդյան ֆիլմերը այնքան հեշտ չէր ընկալում, ինչպես օրինակ՝Եվրոպայում։

Սյոտիկո Կինեմայի հեղափոխական նախաձեռնություններից էր կին դերասանների հայտնվելը ֆիլմերում։ 1920 թվականին, նոր ձևավորված ընկերությունը սկսեց կին դերասաններին ներգրավել օննագատաների(կնոջ դեր խաղացող տղամարդ դերասաններ) փոխարեն, ինչը ցնցեց ճապոնական կինոարտադրությունը։

1931 թվականին Սյոտիկոն թողարկեց Ճապոնիայում արտադրված առաջին «թոքին»՝ «Հարևանի կինը և իմը» (Madamu to nyōbō, 1930): Նկարահանումները գնալով դժվարանում էին Կամատայի ստուդիայում 1930-ական թվականներին շրջակա տարածքի արագ ինդուստրացման հետ, ինչպես, օրինակ, զինամթերքի գործարանների և մետաղաձուլարանների կառուցումը, և Սյոտիկոն որոշեց փակել ստուդիան և տեղափոխվել Օֆունա՝ Կամակուրայի մոտ։ 1936 թվականին Սյոտիկ Կինեման միավորվեց իր մայր ընկերության՝ Սյոտիկո Էնտերտեյմենի հետ և ընդունեց Սյոտիկո Կորպորացիա նոր անվանումը։

1930ականների վերջին Սյոտիկո Կինամա Կոմպանին ստեղծեց նոր կինոմատոգրաֆիական ոճ,որը ճապոնական կինոհանրությանը հնարավորություն տվեց պատկերացում կազմել մոդեռնիզմի վիզուալ հայեցակարգի մասին, ինչը հետագայում նույնացվեց «ամերիկանիզմի» հետ և ընդունվեց կինոընկերության կողմից՝ արագ փոփոխվող հասարակության պահանջները բավարարելու համար»։

1930-ականների կեսերից մինչև 1945 թվականը Սյոտիկոյի և ճապոնական այլ կինոընկերությունների արտադրած ֆիլմերը քարոզչական էին։ Ճապոնիայի հանձնվելուց հետո Կիդոն և Սյոտիկոյի համահիմնադիր Օտանին ձերբակալվեցին և մեղադրվեցին A կարգի ռազմական հանցագործությունների մեջ դաշնակից օկուպացիոն իշխանությունների կողմից, սակայն Օտանիի մեղադրանքները ի վերջո հանվեցին այն բանից հետո, երբ ռազմական հանցագործների ցուցակը չափազանց մեծ համարվեց[11]։

1953 թվականին, օկուպացիայի ավարտից հետո, Կիդոն վերադարձավ Սյոտիկո և վերակենդանացրեց ֆիլմերի մելոդրամատիկ ոճը, որը Սյոտիկյոի ապրանքանիշն էր նախապատերազմյան դարաշրջանում։ Այս դարաշրջանում Սյոտիկոյի հետ կապված ռեժիսորներն էին Օզուն, Կեյսուկե Կինոշիտան և Նոբորու Նակամուրան։ 1950-ականների ֆիլմերից շատերն ուղղված էին հիմնականում կին հանդիսատեսին։ Մասնավորապես Հիդեո Օբայի եռամաս «Ինչպես է քո անունը» (Kimi no na wa?) ֆիլմը 1953 թվականին եղել է այդ ժամանակաշրջանի կոմերցիոն առումով ամենահաջող ֆիլմը[2]։ Օզուի «Տոկիոյի պատմությունը»՝ նկարահանված 1953 թվականին, հետագայում արժանացավ զգալի գովասանքների՝ 2012 թվականին «Sight & Sound» միջազգային քննադատների հարցման արդյունքում ընտրվելով որպես բոլոր ժամանակների երրորդ լավագույն ֆիլմը[12]։

Սյոտիկոյի ֆիլմերի մասնակի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Isolde Standish A New History of Japanese Cinema. — Bloomsbury Publishing, 2006. — С. 37—. — ISBN 978-1-4411-6154-3
  2. Colette Balmain Introduction to Japanese Horror Film. — Edinburgh University Press, 2008. — С. 13—. — ISBN 978-0-7486-3059-2
  3. Catherine Russell Classical Japanese Cinema Revisited. — Bloomsbury Publishing, 2011. — С. 11—. — ISBN 978-1-4411-4461-4
  4. Kenneth Henshall Historical Dictionary of Japan to 1945. — Scarecrow Press, 2013. — С. 111—. — ISBN 978-0-8108-7872-3
  5. Samuel L. Leiter Historical Dictionary of Japanese Traditional Theatre. — Rowman & Littlefield Publishers, 2014. — С. 431—. — ISBN 978-1-4422-3911-1
  6. Mitsuhiro Yoshimoto Kurosawa: Film Studies and Japanese Cinema. — Duke University Press, 2000. — С. 211—. — ISBN 0-8223-2519-5
  7. Donald Kirihara Style and Tradition in Four Films by Kenji Mizoguchi. — University of Wisconsin--Madison, 1989.
  8. Aruna Vasudev; Latika Padgaonkar; Rashmi Doraiswamy Being & becoming, the cinemas of Asia. — Macmillan, 2002. — ISBN 978-0-333-93820-1
  9. Barry Keith Grant Schirmer Encyclopedia of Film: Independent Film - Road movies. — Schirmer Reference, 2007. — ISBN 978-0-02-865794-3
  10. Karel Dibbets; Bert Hogenkamp Film and the First World War. — Կաղապար:Нп3, 1995. — ISBN 978-90-5356-064-8
  11. Joseph L Anderson & Donald Richie (1960). The Japanese Film: Art and Industry (Expanded ed.). Charles E. Tuttle Company. էջեր 163–164. ISBN 978-0691007922.
  12. «Critics' top 100: BFI». bfi.org.uk (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  13. Galbraith, Stuart (1994)։ «Ճապոնական գիտաֆանտաստիկ, ֆանտաստիկ և սարսափ ֆիլմեր»։ Մաքֆարլենդ. էջ 49, 324
  14. Galbraith, Stuart (1994): «Ճապոնական գիտաֆանտաստիկ, ֆանտաստիկ և սարսափ ֆիլմեր»։ Մաքֆարլենդ. էջ 323.
  15. Lee, Walter W. (1973): «Հղում դեպի ֆանտաստիկ ֆիլմեր»։ Չելսի-Լի գրքեր. էջ 239.
  16. 16,0 16,1 Galbraith, Stuart (1994): «Ճապոնական գիտաֆանտաստիկ, ֆանտաստիկ և սարսափ ֆիլմեր»։ Մաքֆարլենդ. էջ 325.
  17. Galbraith, Stuart (1994): «Ճապոնական գիտաֆանտաստիկ, ֆանտաստիկ և սարսափ ֆիլմեր»։ Մաքֆարլենդ. էջ 318.
  18. Galbraith, Stuart (1994): «Ճապոնական գիտաֆանտաստիկ, ֆանտաստիկ և սարսափ ֆիլմեր»։ Մաքֆարլենդ. էջ 319.
  19. 19,0 19,1 Galbraith, Stuart (1994): «Ճապոնական գիտաֆանտաստիկ, ֆանտաստիկ և սարսափ ֆիլմեր»։ Մաքֆարլենդ. էջ 321.
  20. Гэлбрейт, Стюарт (1994). «Японская научная фантастика, фэнтези и фильмы ужасов». МакФарланд. п. 308.
  21. Гэлбрейт, Стюарт (1994). «Японская научная фантастика, фэнтези и фильмы ужасов». МакФарланд. п. 323.
  22. Galbraith, Stuart (1994): «Ճապոնական գիտաֆանտաստիկ, ֆանտաստիկ և սարսափ ֆիլմեր»։ Մաքֆարլենդ. էջ 320.
  23. "ギララの逆襲/洞爺湖サミット帱斩»։ Կինեմա Ջունպո. Վերցված է 2020 թվականի դեկտեմբերի 27-ին։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]