Սյաո (երաժշտական գործիք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյաո
ՈրակավորումՖլեյտա
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ421.221.12
ՀնարողQiang?

Սյաո (չինարեն ավանդ. , հեշտ. , պինին: xiāo), չինական ավանդական երաժշտական փողային փայտե գործիք, հնդկեղեգից պատրաստված ներքին ծայրը փակ երկայնակի ֆլեյտա[1][2]։ Օգտագործվում է, որպես սոլո և անսամբլային գործիք[3]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը սյաո է նվագում (Չինաստան, 19-րդ դարի սկիզբ)

Սյաո անվանումն ունի բնաձայնական ծագում և մինչև Տան դինաստիայի ժամանակները (7-10-րդ դդ) դասվում էր պայսյաո բազմափող ֆլեյտային, իսկ ցանկացած միափող ֆլեյտաները կոչվում էին դի[2]։ 12-րդ դարում լայնակի ֆլեյտաների տարածման հետ մեկտեղ առաջացավ ժամանակակից բաժանումը բազմափող ֆլեյտայի պայսյաոյի վրա, լայնակի՝ դի և երկայնակի՝ սյո[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժիշտը սյաո է նվագում (Հան դինաստիա 1-3-րդ դդ)

Չինական երկայնակի ֆլեյտայի պատմությունը դեռևս հստակ աղբյուրներ չունի[4]։ Այսպես, կան կարծիքներ, որ դա աշխարհի հնագույն երաժշտական գործիքներից մեկն է և որ ոսկրից պատրաստված առաջին սյաոն մոտ 7000 տարեկան է[2]։ Մեկ այլ վկայության համաձայն առաջին սյաոն ի հայտ եկավ միայն Հան դինաստիայի ժամանակ (Մ.թ.ա. 3-րդ դ — Մ.թ. 3-րդ դ)[1]։

Մ.թ.ա. 14-րդ դարի գուշակման քարերի վրա հիշատակվում են այնպիսի ֆլեյտաներ, ինչպես յան և գուան, մ.թ.ա. 3-2-րդ դդ չինական դասական գրականության մեջ (ինչպես, օրինակ «Չժոուի ծեսերը») հիշատակվում են դին և գուանը[2]։

Տան դինաստիայի ժամանակաշրջանում տարածված էր ուղղահայաց ֆլեյտա չիբա գուան (կամ պարզապես չիբա)։ Չիբան հետզհետե դադարեցին հիշատակել և հայտնի դարձավ դունսյաո (սյաոյի տարատեսակներից մեկը)[2]։

Մեր օրեր հասան չիբայի առանձին օրինակներ, քիչ սյաո 16-17-րդ դդ և բավականին մեծաթիվ սյաո 19-րդ դարից[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե հին ժամանակներում սյաոն կարող էին պատրաստել ոչ միայն հնդկեղեգից, այլ նաև ճենապակուց, ապա հիմա այն հիմնականում պատրաստվում է հնդկեղեգից։ Ֆլեյտայի վերևի հատվածում դեպի ներս թեքված անցք է արվում, որտեղ և կատարողը ուղղում է օդը։ Ի սկզբանե սյաոն միայն 4 մատների անցք ուներ, ավելի ուշ դրանց ավելացան ևս 2՝ 5 տեղակայված են դիմերեսին, իսկ 1՝ բութ մատի համար՝ կողքին։

Սյաոյի երկարությունը կարող է տարբեր լինել և տատանվել 50-75 սմ և ավելի։

Սյաոյի դիապազոնը սովորաբար 2 օկտավա է՝ d′—e‴:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Xiao» (անգլերեն). Encyclopædia Britannica. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Alan R. Thrasher. «Xiao» (անգլերեն). Grove Music Online. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  3. Zhao Yin, Cai Xinzhi Snapshots of Chinese Culture. — Transaction Publishers, 2014. — 246 p. — ISBN 9781626430037
  4. Anne Margaret Wright, Anita Croy Art and Architecture. — 2. — Routledge, 2016. — 80 p. — ISBN 9781317478607