Jump to content

Սմոլենսկ-Մոսկովյան բարձրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սմոլենսկ–Մոսկովյան բարձրություն։ Կազմված է Սմոլենսկի և Մոսկովյան բարձրություններից։

Սմոլենսկի բարձրությունը ձգվում է Օրշա քաղաքից մինչև Վորյա և Մոսկվա գետերի վերին հոսանքները (հիմնականսմ Սմոլենսկի մարզում)։ Բարձրությունը մինչև 314 մետր է։ Կազմված է դոլոմիտներից, կրաքարերից, կավերից, մերգելներնց։ Տիրապետում է բլրամորենային ռելիեֆը։ Ծածկված է լայնատերև և ասեղնատերև անտառներով։

Մոսկովյան բարձրությունը ձգվում է Վորյա և Մոսկվա գետերի վերին հոսանքներից մինչև Կոլոկշա գետի վերին հոսանքը (Մոսկվայի և Վլադիմիրի մարզերում)։ Բարձրությունը մինչև 310 մետր է։ Գերակշռում է էրոզիոն-մորենային ռելիեֆը։ Ծածկված է խառն անտառներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 469