Սմբատ Նասիբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սմբատ Անուշավանի Նասիբյան
Ծնվել էմարտի 26, 1965 (59 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Մասնագիտությունգործարար-տնտեսագետ

Սմբատ Անուշավանի Նասիբյան (ծնվ. մարտի 26 1965 թ.), գործարար-տնտեսագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմբատ Նասիբյանը ծնվել է 1965 թվականի մարտի 26-ին Երևանում։

Ավարտել է Հ.Պարոնյանի անվան թիվ 59 միջնակարգ դպրոցը։

1982-1987 թթ. սովորել է Երեւանի պետական ժողովրդական տնտեսության համալսարանում։

1985-1988 թթ. աշխատել է հայկական ԽՍՀ տրանսպորտի նախարարությանը կից կառավարման ավտոմատացման համակարգերի ինստիտուտում՝ որպես ավագ տնտեսագետ։

1988-1991 թթ. աշխատել է «Промстройбанк» ընկերության հայկական մասնաճյուղում՝ որպես ավագ տնտեսագետ։

1991-1993 թթ. աշխատել է «Промстройбанк » ընկերության Հայաստանի «Քիմիկ» մասնաճյուղի կառավարիչի տեղակալ։

1992-1994 թթ. համատեղության կարգով հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի փորձագետ։ 1993 թ. ՀՀ դրամաշրջանառության կարգավորման հանձնաժողովի աշխատանքային խմբի անդամ։

1993-1994 թթ.՝ «Արդշինբանկ» ՓԲԸ ժամանակավոր վարչակազմի ղեկավար։ ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն ՀՀ Կենտրոնական Բանկի խորհրդի անդամ։

1994-2007 թթ.՝ «Կոնվերսբանկ» ՓԲԸ ընկերության հիմնադիր, բաժնետեր և խորհրդի նախագահ։

1999 թ. Հայաստանի բանկերի միության կողմից ճանաչվել է լավագույն բանկիր։

2005-2006 թթ.՝ «Հայփոստ» ընկերության կառավարումը իրականացնող «Conversinvest» ընկերության սեփականատեր։

2001 թվականից մինչ օրս հանդիսանում է «Ուլիս» ՓԲԸ խորհրդի նախագահ։

2009 թ. հանդիսանում է «LusanGMBH» ընկերության հիմնադիր բաժնետեր։

2014 թվականից հանդիսանում է լյուքսեմբուրգյան «AMGMS.a.r.l.» ընկերության բաժնետեր։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Կին՝ Նասիբյան Օլգա

Երեխաները՝ Նասիբյան Միքայել, Նասիբյան Լուսինե, Նասիբյան Աննա

Քույր՝ Նասիբյան Թամարա

Հայր՝ Նասիբյան Անուշավան

Մայր՝ Ավագյան Սոֆիյա

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]