Սմբատ Հովհաննիսյան (պատմաբան)
Սմբատ Խանամիրի Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | 1977 սեպտեմբերի 19[1] |
Ծննդավայր | Լուսագյուղ, Ապարանի շրջան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Երկեր | «Հայոց պատմություն» 7-րդ դասարան (2023թ․), «Երկրորդ նավարկություն» բանաստեղծությունների ժողովածու (2010թ․)[1], |
Աշխատանք | «Համաշխարհային պատմության ամբիոնի» դոցենտ ԵՊՀ-ում[2] |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոն[2] |
Պարգևներ և մրցանակներ | ԵՊՀ Պատմության ֆակուլտետի «Լավագույն ուսանող - 2005»[1][2] |
Սմբատ Խանամիրի Հովհաննիսյան (գրական անունը՝ Թոնդրակ[1], սեպտեմբերի 19, 1977, Լուսագյուղ, Ապարանի շրջան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան[2], բանաստեղծ[1], թարգմանիչ[1], պատմության ամբիոնի դոցենտ[2]։
Սմբատ Հովհաննիսյանն իր գործունեության համար հանրային, մասնավորապես' մասնագիտական շրջանակների կողմից առավելապես քննադատվել է իր հեղինակած «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքի առնչությամբ[3]։ Կրթական համակարգի, քաղաքական, հասարակական բազմաթիվ գործիչներ խիստ քննադատորեն են մոտեցել նրա հեղինակած դասագրքին[3]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին ավարտել է Լուսագյուղի Գրիգոր Նարեկացու անվան միջնակարգ դպրոցը[1]։
1995-1997 թթ․ ծառայել է Հայոց բանակում։
1999-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի «Պատմության ֆակուլտետի» բակալավրիատում, իսկ 2003-2005 թվականներին՝ նույն ֆակուլտետի «Համաշխարհային պատմության ամբիոնի» մագիստրատուրայում[1]։
2005-2009 թվականներին եղել է նույն ամբիոնի հայցորդ[1]։ 2009 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Ֆրանսիական Աննալների դպրոցը և XVII-XVIII դդ. հայ առևտրական կապիտալի հիմնախնդիրը» թեմայով[1]։
Գրական-բանաստեղծական և թարգմանական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմբատ Հովհաննիսյանը (Թոնդրակը) հեղինակել է բանաստեղծությունների երեք ժողովածու։ Ֆրանսերենից, անգլերենից, ռուսերենից կատարել է բազմաթիվ թարգմանություններ (Դերրիդա, Ռոլան Բարտ, Յուրի Լոտման, Պոլ Էլյուար և այլն)[4]։ Հանդես է եկել հրապարակախոսական անդրադարձներով և հոդվածներով տարբեր պարբերականներում։ Նա նաև հրապարակել է բանաստեղծություններ «Գարուն», «Գրեթերթ», «Գրական թերթ», «Նարցիս», «Գրանիշ» հարթակներում[1]։
Բանաստեղծությունների ժողովածուները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թոնդրակ, Դանդաղ լուսաբաց, Եր․, ակտուալ արվեստ, 2023, - 92 էջ։
- Թոնդրակ, Արարման ութերորդ եղանակը, Եր․, Անտարես, 2016, - 96 էջ։
- Թոնդրակ, Երկրորդ նավարկություն, Եր․, Զանգակ, 2010, - 72 էջ։
Պատմագիտակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանի «Համաշխարհային պատմության ամբիոնում»[2]։ Հեղինակ է երեք մենագրությունների (մեկը՝ համահեղինակությամբ) և երեք տասնյակից ավել գիտական հոդվածների։
Գրքեր և մենագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ս․ Հովհաննիսյան, Աննալների դպրոցը և պատմության գրության կերպերը, Եր․, Սարգիս Խաչենց, Փրինթինֆո, 2022, – XII+312 էջ, ներդիրներ։
- Ս․ Հովհաննիսյան, Ա․ Մերջեան, Ն․ Մկրտչյան, Գրամշիի մարդկության շրջանակը և Հայաստանը /Առաջաբ. և խմբ.՝ Ա. Ստեփանյան ; ԵՊՀ, Համաշխարհային պատմության ամբիոն, Համաշխարհային պատմության հայկական ասոցացիա, Եր․, Փրինթինֆո, 2016, – 156 էջ։
- Ս․ Հովհաննիսյան, Պատմություն և հիշողություն։ Ցեղասպանությունների աստիճանակարգման հիմնախնդիրն ըստ Պիեռ Նոռայի, Եր․, Անտարես, 2014, – 120 էջ։
- Ս․ Հովհաննիսյան, Փյունիկյան ծովային քաղաքականությունը /Պատմության ֆակուլտետի պատմության մասնագիտության բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար դասախոսությունների նյութեր, Եր․, ԵՊՀ հրատ., 2012, – 52 էջ
Հայոց պատմություն դասագրքի հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմբատ Հովհաննիսյանը հանդիսանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից արտոնագրված «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակը, որը ներառվել է Հայաստանի դպրոցներում որպես 7-րդ դասարանի դասագիրք[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Սմբատ Հովհաննիսյանի կենսագրական տեղեկություններ granish.org կայքում, (արխիվացված 22․10․2023 թվականին)։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Սմբատ Հովհաննիսյանի կենսագրական տեղեկություններ ysu.am կայքում, (արխիվացված 22․10․2023 թվականին)։
- ↑ 3,0 3,1 3,2 «Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են դուրս բերել պատմության նոր դասագիրքը դպրոցներից» հոդված panorama.am կայքում, (արխիվացված 22․10․2023 թվականին)։
- ↑ «Թոնդրակ | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). 2024 թ․ հունվարի 7. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.