Սկլիկ ու Բակլիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկլիկ ու Բակլիկ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակՀայկական ժողովրդական
Բնագիր լեզուհայերեն

Սկլիկ ու Բակլիկ, հայկական ժողովրդական հեքիաթ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է Սկլիկի և Բակլիկի մասին։ Նրանք ամուսիններ են լինում, երկուսն էլ խելքից պակաս։ Սրանք մի ամուսնացած աղջիկ են ունենում։ Սկլիկն ամուսնուն ասում է, որ իրենց աղջկան տեսության գնան։ Թոնիրը վառում են, որ գաթա թխեն։ Որը` հում, որը` թխած, հավաքում են, մի տիկ գինի վերցնում, տասն արշին էլ` չիթ, ճամփա ընկնում։ Ամառվա շոգից հողը հազար ու մի տեղից ճաքում է։ Սկլիկը տեսնում է և մտածում, որ հողը ծարավ է և ծարավից բերանը բացել է[1]։ Վերցնում է, ամբողջ գինին թափում ճեղքերն ու շարունակում ճանապարհը։ Գնում են, տեսնում մի ծառ կատաղի քամուց շարժվում է ճյուղերը իրար են խփում ձայն հանում։ Սկլիկն ամուսնուն ասում է, իբր թե ծառը ցրտից դողում է, չիթը վերցնում են, գցում ծառի վրա գնում։ Սկլիկն ու Բակլիկը հասնում են իրենց աղջկա տուն։ Գաթաները հանում են, տեսնում բորբոսնած։ Նրանց աղջիկն ամուսնու հետ գնում է տնից, երեխային թողում է տանը։ Սրանց տանն էլ մի հարյուր հատ սագ է լինում։ Սկլիկը նայում է տեսնում սագերի գլուխները կեղտոտ, մտածում է, որ իր աղջիկը ժամանակ չի ունեցել, դրա համար էլ չի լվացել։ Մի պղնձի մեջ ջուր է լցնում, դնում կրակի վրա։ Սագերին հատ-հատ վերցնում են մտցնում եռման ջուրը հանում բոլորին սատկացնում։ Վերջում էլ երեխային է գցում սպանում։ Աղջիկն ու ամուսինը տուն են վերադառնում։ Աղջիկը եղելությունը իմանում է, բայց ամուսնուն չի ասում։ Հետո Սկլիկն ու Բակլիկը որոշում են տուն գնան, փեսան բերում մի չաղ ոչխար է տալիս, սրանք էլ նայում ու վրան բարկանում են, ասելով` իբր թե շատ նիհար է։ Գնում են, մի նիհար հիվանդոտ ոչխար են ընտրում, վերցնում գնում։ Հասնում են տուն մորթում, դնում, որ խորոված լինի։ Դուռը փակում են, տան բանալին կախում դռան կողքին, գնում ատամխոթիչի հետևից։ Ճանապարհին մի օտար մարդու են հանդիպում, և ասում որ հանկարծ չգնա իրենց դուռը բացի այն բանալիով, որ կախված է դռան կողքին, ու չվերցնի իրենց խորոված ոչխարին։ Այդ մարդն էլ գնում դուռը բացում է ոչխարը վերցնում փախնում, տանում մի լավ քեֆ անում։ Սկլիկն ու Բակլիկն էլ գնում տեսնում են տան մեջ ոչինչ չի մնացել, նույնիսկ խորովածը չկա, մնում են տեղները կանգնած։ Ճիշտ են ասել, թե` անխելքի հացը խելոքի փորն է[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սկլիկ
  • Բակլիկ
  • Նրանց աղջիկը
  • Աղջկա ամուսինը
  • Օտարական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ ժողովրդական հեքիաթներ, կազմող` Ա. Նազինյան, Երևան, 2004, էջ 175
  2. Նույն տեղում, էջ 176