Սլովակիայի ազգային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սլովակիայի ազգային գրադարան
Երկիր Սլովակիա
Տեսակազգային գրադարան
Հիմնվել է1863 և 2000
ՏեղադրությունՄարտին
ՀասցեNámestie J. C. Hronského 1 036 01 Martin
Այլ տվյալներ
Կայքsnk.sk(սլովակ.)

Սլովակիայի ազգային գրադարան(սլովակ.՝ Slovenská národná knižnica), Սլովակիայի ժամանակակից գիտական, մշակութային, տեղեկատվական և կրթական գրադարան, որը հավաքում, պահպանում և պաշտպանում է հայրենական և արտասահմանյան գրքերը և Սլովակիայի գիտելիքների այլ գրավոր աղբյուրներ։ Գրադարանի ֆոնդը ունի 4,0 միլիոն գիրք և 1,7 միլիոն արխիվային փաստաթղթեր, ինչպես նաև հազարավոր թանգարանային նմուշներ։ Գրադարանի կազմում ընդգրկված են մի շարք թանգարաններ. Գրականության թանգարան, որը նվիրված է Սլովակիայի գրականությանը և և ներգրավված էր Ազգային գերեզմանատան շնորհանդեսին (նշանավոր սլովակների գերեզմանների պատկերասրահ), Ա. Ս. Պուշկինի անվան Գրականության գրադարանը Բրոդզյանում, Ապոնիի Պատմական գրադարանը։ Համակարգում է Սլովակիայի գրադարանների զարգացման համակարգը, մասնակցում է գրադարանային ծառայությունների թվայնացմանը, համագործակցում է Սլովակիայի և արտասահմանյան ինստիտուտների հետ, որոնք իրագործում են տարբեր գիտական նախագծեր։ 2010 թվականից մասնակցում է DIKDA թվայնացման ծրագրին, որը հիմնադրվել է Եվրոպայի տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից, և թվայնացնում է իր աշխատանքները։

Ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովակիայի ազգային գրադարանը Մարտինում առաջարկում է հետևյալ տեղեկատվական ծառայությունները.

  • գիրք վերցնել ընթերցանության համար (ինչպես ընթերցասրահում, այնպես էլ տնային ընթերցանության համար)
  • միջգրադարանային ծառայություններ
  • տեղեկատվության և հղումների հարցում
  • ընթերցասրահներ
  • տեղեկատվական-գիտական կենտրոն
  • էլեկտրոնային տեղեկատվական տեսուրսների հեռավոր հասանելիություն
  • համացանցի հասանելիություն
  • արտոնագրային տեղեկատվական կենտրոն
  • Wi-Fi հասանելիություն

Ընթերցողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթերցանության քարտերը հասանելի են 15 տարին լրացած բոլոր սլովակներին։ Օտարերկրացիները կարող են գրադարանի քարտ ձեռք բերել ID-ի, անձնագրի կամ ուսանողական տոմսի միջոցով։ Յուրքանչյուր քարտ վավեր է մեկ տարի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Vypozicne sluzby» (սլովակերեն). SNK. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • HANAKOVIČ, Štefan. 2013. Dejiny Slovenskej národnej knižnice : historické predpoklady, podmienky jej vzniku a účinkovania do roku 1960 : úvahy a svedectvá. Martin : Slovenská národná knižnica, 2013. 331 s. 9788081490200.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]