Սիփան (տարեգիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիփան
Տեսակտարեգիրք
Հրատարակման վայրԲեյրութ
ՀրատարակիչՀայ ավետարանական քոլեջ
Հրատարակման տարեթիվ1925

«Սիփան», Հայ ավետարանական քոլեջի պատկերազարդ տարեգիրք (մինչև 1964 թվականը՝ պարբերաթերթ, հրատարակվել է ընդմիջումներով)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում 1925 թվականից Բեյրութում։ Խմբագիրներ՝ Արտաշես Տեր-Խաչատուրյան, Երվանդ Քասունի, Կարո Պետրոսյան, Բաբկեն Զանոյան, Զավեն Մսըրլյան (1965 թվականից)։

Տպագրում է պատմաբանասիրական, մշակութային, կրոնական և այլ թեմաներով նյութեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։