Սիրո գավաթ
Սիրո գավաթ (անգլ.՝ loving cup), հին անգլիական ծիսակարգային անոթ և դրա հետ կապված ավանդույթ[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիրո գավաթը մեծ, ծանր գավաթ կամ բաժակ է, որը ի նշան սիրո և հավատարմության կամ հաշտության հաջորդաբար խմում էին երկու հոգի, միևնույն ժամանակ անհրաժեշտ էր ձեռքերը գավաթի բռնակների վրա պահել և դրա կափարիչը բացելը, հավանաբար միմյանց մոտ վստահություն առաջացնելու համար[2]։
Մարկ Տվենը սիրո գավաթի մասին («Արքայազնը և աղքատը»)[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիրո գավաթը և դրա հետ կապված ծեսն ավելի հին է, քան Անգլիայի պատմությունը։ Ենթադրվում է, որ անգլիացիները թե՛ մեկը և թե՛ մյուսը փոխառել էին Դանիայից։ Անգլիայի պատմությունը դարերի խորքից ուսումնասիրելով կնկատեք, որ անգլիական և ոչ մի խնջույք չէր կազմակերպվում առանց սիրո գավաթի[3]։ Ահա թե ինչպես է բացատրվում դրա հետ կապված ծեսը։ Հին ժամանակներում, երբ բարքերը խիստ և դաժան էին, զգոնությունը պահանջում էր, որպեսզի խնջույքի երկու մասնակիցներն էլ, որոնք խմում էին սիրո գավաթից, զբաղեցրած լինեին իրենց երկու ձեռքերը, հակառակ դեպքում կարող էր կատարվել այն, որ մեկը սեր և հավատարմություն է խոստովանում, իսկ մյուսը՝ դանակահարի վերջինիս[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Loving cup»։ Encyclopaedia Britannica online։ Վերցված է 2009-03-23
- ↑ Trophy Loving Cup
- ↑ Trophy Loving Cup examples
- ↑ «Loving Cup Ceremony»։ CelebrateIntimateWeddings.com։ Վերցված է 2009-03-23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- loving cup // Encyclopædia Britannica