Սիոն (վրաց.` საფეხბურთო კლუბი სიონი ბოლნისი), վրացական ֆուտբոլային ակումբ Բոլնիս քաղաքից։ Հիմնադրվել է 1936 թվականին։ «Տալմազա Ստեպանիա» տնային մարզադաշտը տեղավորում է 3.000 հանդիսատեսի։
2003-2004 մրցաշրջանում «Սիոն» ֆուտբոլային ակումբը Վրաստանի առաջնությունում առաջին տեղը կիսել է «ՎԻՏ Ջորջիա» ակումբի հետ, բայց պարտվել է որոշիչ խաղում (0:2)։
2006 թվականին «Սիոն» ֆուտբոլային ակումբը հաղթել է Վրաստանի առաջնությունում, որը նրան հնարավորություն էր տվել մասնակցելու Չեմպիոնների լիգայի առաջին նախընտրական փուլին[1]։ Առաջին խաղում «Սիոնը» հաղթանակ է տարել ադրբեջանական «Բաքվի» դեմ խաղում (2:1)[2], երկրորդ խաղում պարտվել է բուլղարական «Լևսկի» ակումբին (0:4)[2]։
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն: