Սինգենետիկ հանքավայրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սինեգետիկ հանքավայրեր, օգտակար հանածոների հանքավայրեր, որոնք առաջացել են ներփակող ապարների հետ միաժամանակ։ Սովորաբար ունեն շերտի ձև և տեղադրվում են վերադիր ու ստորադիր ապարների հաստվածքներին ներդաշնակ։ Սինեգետիկ հանքավայրերին պատկանում են, գլխավորապես, օգտակար հանածոների (խավազներ, կավեր, կրաքարեր, ածուխներ, այրվող թերթաքարեր, ֆոսֆորիտներ, բոքսիտներ, երկաթի, մանգանի, պղնձի, ուրանի և այլ հանքանյութեր) նսովածքային հանքավայրերը։ Հազվադեպ հանդիպում են օգտակար հանածոների (քրոմիտ, տիտանամագնետիտ, նիոբիումային, սուլֆիդային պղինձնիկելային հանքանյութեր) սինգենետիկ մագմատիկ հանքավայրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 389