Սինաբունգ (հրաբուխ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինաբունգ հրաբուխ
Սինաբունգ 1987 թ.
ՏեսակՍտրատոհրաբուխ
ԵրկիրԻնդոնեզիա
Վարչատարածքային միավորՀյուսիսային Սումատրա
ՎայրՍումատրա
Աշխարհագրական
տեղադրություն
Սումատրա կղզի
ԼեռնաշղթաBarisan Mountains?
Լեռնային համակարգԲարիսան
Մասն էՀյուսիսային Սումատրա
Բարձրությունը ծովի մակարդակից2460[1]
Հարաբերական
բարձրություն
1133 մետր
Նյութանդեզիտ
ՁևավորումՊլեստոցեն
Վերջին ժայթքումՎերջինը՝ 2 մարտի 2021 թ.
Սմիթսոնիան կոդ261080
03°10′12″ հյուս. լայն. 98°23′31″ արլ. երկ.

Սինաբունգ, գործող ստրատոհրաբուխ։ Գտնվում է Սումատրա կղզու հյուսիսային մասում, Մեդան քաղաքից 60 կմ դեպի հարավարևմուտք։ Ծովի մակարդակից ունի 2460 մ բարձրություն։

Ինդոնեզիայի ֆիզիկական քարտեզ

Հրաբխի ժայթքումը 2010 թ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժայթքումը սկսեց 2010 թվականի կիրակի գիշերը՝ օգոստոսի 29-ին։ Մինչ այդ այն քնած է եղել 400[2]. տարուց ավելի։ Գրանցվել է մոխիրի ու ծխի արտանետում մինչև 1,5 կմ։ Հրաբխից 6 կմ շառավղով տեղակայված են 12 գյուղեր։ Հրաբխի ժայթքումը ստիպեց Սումատրա կղզու մոտ 12 հազար բնակչի լքել իրենց տները։

Հրաբխի ժայթքումը 2013 թ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերթական ժայթքումը սկսվեց 2013 թվականի նոյեմբերի սկզբին։ Հրաբխային ծխի ու մոխրի սյունը բարձրացավ մի քանի կմ գագաթից վեր։

Հրաբխի ժայթքումը 2014-2015 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ժայթքումից մոտ 2 ամիս անց, Սինաբունգ հրաբուխը 2014 թվականի հունվարի 4-ին ունեցավ 30 անգամ մոխրի արտանետում և 60 անգամ լավային արտանետումներ՝ ստիպելով Սումատրա կղզու ավելի քան 20 հազար բնակիչների լքել իրենց բնակավայրերը,։ Լավան սփռվեց 5 կմ հրաբխի խառնարանից դեպի հարավ, իսկ հրաբխային մոխրի սյունը հասավ մինչև 4 հազար կմ բարձրության։

2014 թվականի փետրվարի 1-ին տեղի ունեցավ ևս մեկ ժայթքում, որը օդ հանեց 2 կմ բարձրության տաք հրաբխային մոխիր ու ծածկեց հարևան երկու գյուղերին։ Մահացան 14 մարդ, քանի որ ժայթքումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 5 կմ հեռավորությամբ ապրող բնակիչներին թույլ էին տվել վերադառնալ իրենց տները, նոր ժայթքման բացակայության պատճառով[3]։ Մահացողներից մեկը տեղական հեռուստաընկերության լրագրողներից մեկն էր և չորս աշակերտներ, ովքեր իրենց ուսուցչի հետ բարձրացել էին սարը հրաբծի ժայթքումը մոտիկից տեսնելու համար[4]։ Զոհվողներից 7 հոգի էլ ինդոնեզիական երիդասարդական GMKI քրիստոնեական շարժման անդամներ էին, որոնք զոհվեցին փորձելով փրկել տեղի բնակիչներին, երբ լավայի պիրոկլաստիկ հոսքը հոսեց Սինաբունգի լանջն ի վար[5]։

2015 թվականի հունիսին ժայթքող Սինաբունգի լավայի արտավիժումը մեծացավ 3 մլն. մ³, ինչը հրաբխի գմբեթը փլուզման վտանգի առաջ կանգնեցրեց։ Ինդոնեզիայի կառավարությունը որոշում ընդունեց, հրաբխից 3 կմ շառավղով տեղակայված բնակավայրերից, տարհանել մոտ 6 հազար բնակիչների[6]։

Հրաբխի ժայթքումը 2016 թ.[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի փետրվարի 27-ին Սինաբունգ հրաբուխը արտամղեց մինչև 3 կմ բարձրության տաք գազերի ու հրաբխային մոխրի սյուն, քանդվեց գմբեթը, հոսեց լավա[7]։ Նույն տարվա մայիսի 21-ի ժայթքման արդյունքում մահացավ 7 մարդ, իսկ երկուսն էլ ծայրահեղ վատ վիճակում հայտնվեցին[8], երբ հրաբուխը մոտ 3 կմ բարձրությամբ օդ նետեց տաք գազեր ու մոխիր[9].

Հրաբխի ժայթքումը 2018 թ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաբխի ժայթքումը տեղի ունեցավ 2018 թվականի փետրվարի 19-ին։ Մոխրի սյունը հասավ մինչև 5 կմ բարձրությունը և տարածվեց 4,9 կմ շառավղով դեպի հարավ։ Տեղի բնակիչներից ոչ ոք չտուժվեց։ Ավստրալիան Սինաբունգի ժայթքման կապակցությամբ հայտարարեց վտանգի «կարմիր մակարդակ» ավիաընկերությունների համար[10]։

Հրաբխի ժայթքումը 2019 թ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժայթքումը տեղի ունեցավ 2019 թվականի մայիսի 7-ին, որի արդյունքում մոխրի սյան բարձրությունը հասավ 2000 մետրի։ Հարակից բնակավայրերը ծածկվեցին մոխրե ամպերով։ Բնակիչներին զգուշացրեցին զգոն լինել հնարավոր լավայի արտավիժման ժամանակ։ Պաշտոնական մարմինները հայտարարեցին նաև օդային թռիչքների համար զգուշավորություն, չնայած այդ շրջանի օդայի ավազանը շրջանցելու հրաման չէր եղել։ Ուժեղ արտավիժում եղավ մայիսի 9-ին, որը օդ հանեց 7000 մետրանոց մոխրի սյուն, որին հաջորդեց 3,5 կմ լավային հոսք դեպի հարավ ու հարավարևելք։

Հրաբխի ժայթքումը 2020 թ.[խմբագրել | խմբագրել կոդը]

ժայթքումը սկսվեց 2020 թվականի օգոստոսի 9-ին։ Օգոստոսի 10-ին, արտամղված մոխրի սյան բարձրությունը հասավ մինչև 5 հազար մետրի[11]։ Տեղի բնակիչների մեջ տուժողներ չկան[12]։

Հրաբխի ժայթքումը 2021 թ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժայթքումը սկսվեց մարտի 2-ին 2021թ.: Արտանետած ծխի և մոխրի սյան բարձրությունը կազմել է 5 կմ։ Սա հրաբխի առաջին խոշոր ժայթքումն է 2020 թվականի օգոստոսից ի վեր։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, բայց լեռան շրջակայքը ծածկվել է մոխրով։ Սինաբունգը վերջին շրջանում ակտիվ գործունեություն է ծավալում՝ պարբերաբար նետելով մոխիր ու քարեր։ Դրա պատճառով արդեն մեկ ամիս է, ինչ շրջակա բնակավայրերի բնակիչները ապրում են բարձր պատրաստվածության պայմաններում[13]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Global Volcanism Program». Smithsonian Institution.
  2. «Жителей Суматры эвакуировали из-за вулкана». Lenta.ru. 2010 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  3. «Indonesia volcano Sinabung in deadly eruption». BBC News. BBC. 2014 թ․ փետրվարի 1.
  4. «Death toll rises to 16 from Indonesia Volcano». AP News. Asian Correspondant. 2014 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  5. «7 Aktivis GMKI Tewas saat Menyelamatkan Warga di Sinabung,». Tribun News. 2014 թ․ փետրվարի 2.
  6. Индонезийцы бегут из домов из-за угрозы обрушения купола вулкана Синабунг
  7. Анастасия Баринова (2016 թ․ փետրվարի 29). «Как просыпается смертоносный вулкан на Суматре». National Geographic Россия. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
  8. «Villages in ashes after deadly Indonesia volcano eruption» (անգլերեն). The Express Tribune[en]. 2016 թ․ մայիսի 23. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  9. «Indonesia volcano eruption kills three» (անգլերեն). The Express Tribune[en]. 2016 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  10. «На Суматре проснулся вулкан, выбросив гигантский столб пепла». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  11. «СМИ: вулкан Синабунг в Индонезии выбросил столб пепла на высоту 5 км». ТАСС. 2020 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  12. «Извержение вулкана Синабунг в Индонезии». aif.ru. 2020 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  13. «Вулкан Синабунг в Индонезии выбросил столб дыма на высоту 5 километров». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինաբունգ (հրաբուխ)» հոդվածին։