Սիմեոն Եղվարդցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմեոն Եղվարդցի

Սիմեոն Եղվարդցի (ծ. թ. անհտ – 1428), ուսուցչապետ, հոգևոր գործիչ, գրիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաթևի համալսարանում աշակերտել է Գրիգոր Տաթևացուն։ Համալսարանն ավարտելուց հետո (1410-ական թվականներ) հիմնադրել և շուրջ 10 տարի ղեկավարել է Եղվարդի դպրոցը։

Հայտնի են Տաթևում ուսումնառության շրջանում Գալուստ վարդապետի հետ Սիմեոն Եղվարդցու ընդօրինակած Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանցը» (1403, Մատենադարան, ձեռ. № 3955) և «Քաղուածոյ լուծմունք սաղմոսացը» (1406, Մատենադարան, ձեռ. № 4411)։ Մեզ են հասել նաև Սիմեոն Եղվարդցու պատվիրած մի շարք ձեռագրեր (Մատենադարան, ձեռ. № 1319, 3276, Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռ. № 402)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ (կազմ.՝ Լ. Խաչիկան), հ. 1, Ե., 1955։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։