Jump to content

Սիկատիվներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիկատիվներ, լաքաներկային նյութերի՝ օլիֆի, յուղաներկի և ձիթալաքի չորացումն արագացնելու համար կիրառվող նյութեր։ Սիկատիվները լաքաներկային նյութերին են ավելացնում խիստ որոշակի քանակությամբ (ներկի կամ օլիֆի զանգվածի 2-3%-ից ոչ ավելի)։ Ձեթերի ու թթվածնի մասնակցությամբ ընթացող պոլիմերումն («չորացում») արագացնող կատալիզատորներ են, ըստ քիմիական կազմի կապարի, մանգանի, կոբալտի (երբեմն՝ ցիրկոնիումի և այլ մետաղների), ճարպաթթուների, բևեկնի, խեժաթթուների, նաֆթենաթթվի, էթիլհեքսանաթթվի աղեր են։ Հաճախ օգտագործվում են երկու և ավելի մետաղների կամ թթուների աղերի խառնուրդները։ Սիկատիվները լուծվում են ձեթերում և օրգանական լուծիչներում՝ տաքացնելիս։ Թողարկվում են փոշու, մածուկի կամ լուծույթի ձևով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 369