Սթիվեն Մորիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սթիվեն Մորիս
Stephen Morris performing with New Order, 2012.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Stephen Morris
Ծնվել է հոկտեմբերի 28, 1957 թվական
Մակլսֆիլդ
Երկիր Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ժանրեր փանկ ռոք, փստ փանկ, ինդի ռոք, էլեկտրո փոփ, տեխնո
Մասնագիտություն երաժիշտ, հարվածայինն գործիքների մասնագետ
Գործիքներ drum kit
Լեյբլ Factory Records
Շրջանավարտ The King's School, Macclesfield
Ամուսին Gillian Gilbert[1]
Կայք neworder.cc

Սթիվեն Պոլ Դեյվիդ Մորիս (անգլ.՝ Stephen Paul David Morris, հոկտեմբերի 28, 1957 թվական), բրիտանացի երաժիշտ, առավել հայտնի է որպես New Order խմբի անդամ (նախկինում Joy Division), որտեղ նա նվագում էր հարվածային գործիքներ։ Իր կնոջ՝ Ջիլիան Հիլբերտի (կինը նույնպես New Order-ի անդամ էր) հետ հայտնի են The Other Two խմբում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվեն Մորիսը Joy Division-ի կազմում ընգրկվեց 1977 թվականին՝ տեսնելով թերթում հայտարարություն։ Խումբն այդ ժամանակ կոչվում էր Warsaw, խմբի լիդերը՝ Յան Քարթիսը հիշում է, որ Սթիվենը և նա գնացել են նույն դպրոցը։ Մորիսը ուներ բարձր երաժշտական ճաշակ, նրա երաժշտությունն ավելի շուտ հիշեցնում էր քրաուտ ռոք, քան փանկ ռոք։ Մորիսի խումբ մտնելուց հետո Joy Division-ի անդամագրումն ավարտվում է։

Քարթիսի մահից հետո 1980 թվականի մայիսին խմբի անդամաները որոշեցին շարունակել գործունեությունը New Order անունի տակ, սակայն նարնք չգիտեին, թե ով կլինի նոր վոկալիստը։ 1980 թվականի հուլիսից սեպտեմբեր բոլոր անդամաներն իրենց փորձեցին վոկալիստի դերում, այդ թվում նաև Մորիսը։ Մորիսի ժամանակ ձայնագրվեց «Ceremony» երգը։ Վերջնական ընտրվեց Բերնարդ Սամները։ Սրանից հետո Մորիսը երբեք չներկայացավ որպես վոկալիստ։ 1991-1999 թվականներին խմբի ֆորմալ քայքայման ժամանակ Մորիսը և Գիլբերտը միացան և ստեղծեցին The Other Two խումբը։ 2007 թվականին բաս կիթառիստ Պիտեր Հուկը դուրս եկավ խմբից, իսկ երեք մնացած անդամները (Սամներ, Մորիս, Կանինգեմ) ստեղծեցին նոր խումբ Bad Lieutenant, որտեղ ավելացավ ևս երեք անդամ (այդ թվում նաև Ալեքս Ջեյմսը Blur խմբից)։

2011 թվականին Սամները, Մորիսը և Կանինգեմը, ինչպես նաև Գիլբերտը հայտնեցին, որ համերգներ կտան բարեգործական համերգնեում New Order անվանմամբ, իսկ Պիտեր Հուկը նախկինի պես մնաց խմբի կողքին։

Բացի դրանից Մորիսը եղել է նաև հեռուստատեսային աստղ Nine Inch Nails-ում։ Մորիսն իր տանն ունի սեփական ստուդիան, որտեղ փորձեր են կատարել New Order և Bad Lieutenant խմբերը։ Մորիսը համարվում է «Doctor Who» հեռուստասերիալի դեմքը։ Բացի այդ հայտնի է, որ Մորիսն ունի տանկերի հավաքածու։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Other Two