Պիտեր Հուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պիտեր Հուկ
Peterhook.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունPeter Hook
Ծնվել է1956 թվականի փետրվարի 13
Սոլֆորդ
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ժանրերփանկ ռոք, փստ փանկ, ինդի ռոք, էլեկտրո փոփ, տեխնո
Մասնագիտություներաժիշտ, բաս կիթառիստ
Գործիքներբաս կիթառ, electronic drum, ստեղնաշարային գործիքներ և կիթառ
ԼեյբլFactory Records, London, Warner Bros. Records և Polydor Records
ԱնդամակցությունPeter Hook and The Light
ԱմուսինCaroline Aherne
Կայքpeterhook.co.uk

Պիտեր Հուկ (անգլ.՝ Peter Hook, փետրվարի 13, 1956 թվական), բրիտանացի երաժիշտ, բաս կիթառիստ, Joy Division (1976–1980) և New Order (1980–2007) ռոք խմբերի երգերի համահեղինակ և հեղինակ։ Մնալով New Order խմբի հիմնական անդամ Հուկը համագործակցում էր նաև այլ ռոք խմբերի հետ՝ որպես բաս կիթառիստ և պրոդյուսեր (The Stone Roses, Hybrid, The Chemical Brothers)։ Բացի դրանից Հուկն ուներ իր սեփական ծրագրերը. Revenge (1989–1993) և Monaco (1995–20002004-2010 թվականներին Հուկը մասնակցեց Freebass ծրագրին, սուպերխմբին, որը բաղկացած էր 3 բաս կիթառիստներից։

Պետեր Հուկը 2014 թվականին, Չիլիում

2007 թվականի մայիսին Հուկը պաշտոնապես հեռացավ New Order խմբից[1] և սկսեց զբաղվել The Light խմբով՝ իր սեփական քովեր խմբով, որի հետ նա 2010 թվականին մեկնում է աշխարհով և համերգներ տալիս (խմբի անդամներից էր նաև Հուկ Ջեյքի որդին)։[2] Դրա հետ մեկտեղ Հուկը համերգներ էր ունենում նաև ակումբներում, որպես դիջեյ։ 2010 թվականին Man Ray Հուկը (նույն ինքը Պիտեր Հուկը) և Ֆիլ Մերֆին (Freebass խմբի դաշնակահարը) թողարկեցին երկու փոքր ալբոմներ՝ «Summer 88» և «Tokyo Joe»: Երաժշտի անկեղծ կարծիքով երաժշտություն ստեղծելու ցանկությունը ոչնչացնում է վախը այն մասին, թե նրանից չի լինի առևտրային վերադարձը, որովհետև այժմ ինտերնետը ծովահենություն է։ 2009 թվականի հոկտեմբերին Հուկը հրատարակում է իր առաջին գիրքը «How Not to Run a Club», որը «Haçienda» ակումբի մասին էր, որի համասեփականատերը նա էր։ Հուկը հայտարարեց, որ նա ցանկանում է գրքեր հրատարակել Joy Division և New Order խմբերի մասին։

Պետեր Հուկի հարցազրույցը BBC - ում

2012 թվականի մարտի 2-ին Հուկը տվեց իր առաջին համերգը Ռուսաստանում՝ ռուսական Milk ակումբում, կատարելով Unknown Pleasures ալբոմն ամբողջությամբ, ինչպես նաև մի քանի այլ երգ Joy Division-ից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. NewOrderOnline.com. New Order did not split (17 May 2007).
  2. Peter Hook and The Light. Record Label Artist Page. 24 Hour Service Station.