Սերխի Գոնսալես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերխի Գոնսալես
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 26, 1995(1995-05-26) (28 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Դիրք պաշտպան

Սերխի Գոնսալես Տեստոն (մայիսի 26, 1995(1995-05-26), Մադրիդ, Իսպանիա, առավել հայտնի է որպես Սերխի), իսպանացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս «Սան Սեբաստինա դե լոս Ռեյեսի» կազմում՝ ձախ եզրային պաշտպանի դիրքում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերխին համարվում է «Ատլետիկո Մադրիդի» սան։ Իր նորամուտը նշել է 2014 թվականի սեպտեմբերի 7-ին «Ատլետիկո Մադրիդի» 3-րդ թիմում։

Սերխին իր առաջին գոլը խփել է 2014 թվականի հոկտեմբերի 26-ին, «Սան Ֆերնանդո դե Հենարեսի» դեմ կայացած հաղթական հանդիպման ժամանակ (2։ 1)։ Հուլիսի 19-ին վարձավճարային հիմունքներով համալրել է Սեգունդա B-ում հանդես եկող «Ռայո Մահադահոնդայի» կազմը՝ 1 տարի ժամկետով[1]։

Որոշ ժամանակ անց, 2016 թվականի հուլիսին Սերխին վերադարձել է «Ատլետիկո», և համալրել է 4-րդ դիվիզիոնի պահեստայինների շարքերը։ Իր նորամուտը պրոֆեսիոնալ ֆուտբոլում նշել է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին, Կոպա դել Ռեյի շրջանակում «էլչեյի»դեմ կայացած հանդիպման ժամանակ[2][3]։ 2018 թվականի փետրվարի 28-ին նշել է իր նորամուտը Եվրոպայում՝ Եվրոպա լիգայի 1/32 եզրփակչի «Կոպենհագենի» դեմ կայացած հանդիպման ժամանակ։

2018 թվականի օգոստոսի 24-ին, Սերխին պայմանագիր է կնքել «Արարատ-Արմենիայի» հետ։ 2019 թվականի հունիսի 20-ին պայամանագրի սպառվելուն պես նա լքել է հայկական ակումբը[4][5]։

Դրանից հետո Սերխին վերադարձել է Իսպանիա՝ համալրելով «Դեպորտիվո Ալավեսի» կազմը։ Հետո վարձավճարով տեղափոխվել է «Իստրա 1961»։ Ակումբում երկու տարրի անցկացնելուց հետո, 2022 թվականի հունվարին համալրել է Իսպանիայի թագավորական առջնության առաջին դիվիզիոնում հանդես եկող «Սան Սեբաստինա դե լոս Ռեյեսի» կազմը[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sergi (At. Madrid C) y "Carco" (cantera) se incorporan al Rayo Majadahonda: sondean a Aitor Núñez» [Sergi (At. Madrid C) and "Carco" (youth setup) join Rayo Majadahonda: they target Aitor Núñez] (իսպաներեն)։ Majadahonda Magazin։ 19 June 2015։ Վերցված է 28 October 2017 
  2. «Más de lo mismo» [More of the same] (իսպաներեն)։ Marca։ 25 October 2017։ Վերցված է 28 October 2017 
  3. «Sergi and Toni Moya make their official debuts with Atleti»։ Atlético Madrid։ 25 October 2017։ Վերցված է 28 October 2017 
  4. «FC Ararat-Armenia on Instagram: "✅Սերխի Գոնսալես Ուրախ ենք տեղեկացնել, որ ակումբին է միացել 23-ամյա իսպանացի պաշտպան Սերխի Գոնսալեսը, ով Արարատ-Արմենիա ակումբում հանդես…"»։ Instagram (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-26-ին։ Վերցված է 2018-08-24 
  5. «Շնորհակալ ենք չեմպիոններ»։ facebook.com/ (Armenian)։ FC Ararat-Armenia Facebook։ 20 June 2019։ Վերցված է 21 June 2019 
  6. «Devet pogodaka u ludom finalu Kupa: Dinamo imao visokih 3:0, pa skoro sve prosuo!» [Nine goals in the crazy Cup final: Dinamo had a 3–0 lead, then almost lost everything!]։ Dnevnik (Croatian)։ 19 May 2021։ Վերցված է 8 August 2022 
  7. Gómez Julio (10 January 2022)։ «Sergi González, nuevo lateral izquierdo para la UD Sanse» [Sergi González, new left back for UD Sanse]։ Diario de Sanse (Spanish)։ Վերցված է 8 August 2022 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]