Սերգո Չախոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգո Չախոյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Ավստրալիա և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 9, 1969(1969-12-09) (54 տարեկան)
Ծննդավայր՝Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Սերգո Չախոյան (դեկտեմբերի 9, 1969(1969-12-09), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծանրամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգո Չախոյանը ծնվել է Լենինականում[1]։ Նա Հայաստանի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր է։ Նվաճեց երկամարտում արծաթե մեդալ 1994 ծանրամարտի աշխարհի առաջնություն։ Չախոյանը աշխարհի ռեկորդ է սահմանել պոկում վարժությունում 175.5 կգ 83կգ քաշային կարգում։ Նա դարձավ Հայաստանի երկրորդ ծանրորդը, Իսրայել Միլիտոսյանից հետո, աշխարհի ռեկորդ սահմանելով։ Չախոյանը մասնակցում է 1995թ. աշխարհի առաջնությանը և պոկում վարժությունում արժանանում բրոնզե մեդալի։ Մասնակցեց Ատլանտայի 1996 թվականի ամառային օլիմպիական խաղերին։ Պոկում վարժությունում արժանանում է արծաթե մեդալի։ Երկամարտում զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը։

1997թից սկսեց հանդես գալ Ավստրալիայի դրոշի ներքո։ Նա Ավստրալիայի քառակի և Ավստրալիա և Օվկիանիայի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր է։ 1999թ. մասնակցում է աշխարհի առաջնությանը և զբաղեցրել երկամարտում 10-րդ հորիզոնականը։ Չախոյանը երկամարտով կրկին զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը Սիդնեյի 2000 թվականի ամառային օլիմպիական խաղերում։ Պոկում վարժությունում սահմանում է Ավստրալիայի ռեկորդ՝ 175 կգ և արժանանում բրոնզե մեդալի։ Նա նվաճել է 3 ոսկե մեդալ 2001 Goodwill խաղերում Բրիսբեյնում և այդ Բարի Կամքի խաղերում 2 աշխարհի և մեկ Ավստրալիայի ռեկորդներ սահմանեց։ Պոկում վարժությունում աշխարհի ռեկորդ՝ 181.5 կգ, հրում վարժություն Ավստրալիայի ռեկորդ՝ 210 կգ և երկամարտ աշխարհի ռեկորդ՝ 391.5 կգ։ 2003թ. ոչ պաշտոնապես մասնակցում է Ռուսաստանի առաջնությանը։ Պոկում վարժությունում սահմանում է աշխարհի ռեկորդ՝ 182.5 կգ, երկամարտում նույնպես սահմանում է աշխարհի ռեկորդ 392.5 կգ։ երկամարտում և հրում վարժությունում նվաճեց բրոնզե մեդալ 2003 թվականի Ծանրամարտի աշխարհի առաջնությունում ։ Պոկում վարժությունում նվաճեց ոսկե մեդալ։

Չախոնյանը 2004 թվականի ամառային օլիմպիական խաղերում պոկում վարժությունում առաջին մոտեցումով բարձրացրեցնելիս 175.0 կգը կտրեց մկանը։ Երկրորդ մոտեցումով բարձրացնում է 175 կգը և զբաղեցնում 4 հորիզոնականը։ Նա փորձել է հրում վարժությունում բարձրացնել 207.5 կգ, որով կնվաճեր Օլիմպիական ոսկե մեդալը։ Այնուամենայնիվ նա ի վիճակի չէր բարձրացնել ծանրաձողը և դուրս մնաց պայքարից ստանալով 0։

2005թ. դառնում է Ավստրալիա և Օվկիանիայի խաղերի չեմպիոն։ Մարզումների ժամանակ հիվանդացել է և օգտագործել ասպիրին, ինչի համար էլ թույլ չեն տվել մասնակցելու 2005թ Քաթարում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը։ 2007 թվականին նրա մոտ հայտնաբերվեց դոպինգ՝ բենզիլ-պիպելզին և նա որակազրկվում է:.[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Gyumri». Cultural Caucasus. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.(չաշխատող հղում)
  2. «Ex-world champion Chakhoyan banned». CNN. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]