Ռուսաստանի Պրեմիեր լիգայում իր առաջին խաղն անցկացրել է «Ռոստով» ֆուտբոլային ակումբում 2020 թվականի հունիսի 19-ին՝ մասնակցելով «Սոչի» ֆուտբոլային ակումբի դեմ խաղին[4]։ Այդ ժամանակ Ռոստովի ֆուտբոլային ակումբն ստիպված է եղել խաղադաշտ հանել իր մինչև 18 տարեկանների թիմը, քանի որ իրենց հիմնական կազմը կարանտինի մեջ էր․ 6 ֆուտբոլիստ դրական պատասխան էին ստացել COVID-19 թեստավորման արդյունքում։ Այդ հանդիպման երկրորդ խաղակեսում Կոչկանյանը փոխարինել է Ռոման Ռոմանովին[5]։
2022 թվականի հուլիսին տեղափոխվել է Ստավրոպոլի «Դինամո»[6]։