Սերգեյ Գրիբով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Գրիբով
հուլիսի 5, 1895(1895-07-05) - հուլիսի 29, 1938(1938-07-29) (43 տարեկանում)
ԾննդավայրՌոսլավ, Q4397813?, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽՍՀՄ
ԶորատեսակՀեծելազոր
Կոչումկորպուսի հրամանատար
Հրամանատարն էր5-րդ հրաձգային կորպուսի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
ՊարգևներԿարմիր դրոշի շքանշան

Սերգեյ Գրիբով (ռուս.՝ Сергей Ефимович Грибов, հուլիսի 5, 1895(1895-07-05), Ռոսլավ, Q4397813?, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - հուլիսի 29, 1938(1938-07-29), ԽՍՀՄ), խորհրդային ռուս ռազմական գործիչ, Հյուսիս-Կովկասյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, կոմկոր[1]: ԽՄԿԿ անդամ (1926): Առաջին համաշխարհային և Քաղաքացիական պատերազմների մասնակից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Գրիբովը ծնվել է 1895 թվականին Ռոսլավում, բանվորի ընտանիքում: 1915 թվականին ավարտել է պրապորշչիկների դպրոցը: Եղել է գումարտակի հրամանատար, ցարական բանակի շտաբս-կապիտան: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո անցել է Խորհրդային իշխանության կողմը: Եղել է գնդի հրամանատարի տեղակալ, այնուհետև գնդի և բրիգադի հրամանատար: Մասնակցել է Ուկրաինայում (1919) պետլյուրովցիների, Արևմտյան ռազմաճակատում (1920) սպիտակ լեհերի, Բելառուսիայում Բուլակ-Բալախովիչի (1920) բանդաների դեմ մղվող մարտերին: Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի կազմում է եղել 1918 թվականից որպես 65-րդ հրաձգային գնդի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետև` 8-րդ հրաձգային դիվիզիայի 2-րդ հրաձգային գնդի հրամանատար, 23-րդ հրաձգային բրիգադի 8-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, հրաձգային դիվիզիայի հրամանատարի օգնական, 5-րդ հրաձգային կորպուսի հրամանատար, Հյուսիս-Կովկասյան ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, 1937-1938 թվականներին` Հյուսիս-Կովկասյան ռազմական օկրուգի հրամանատար, ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմի Ռազմական Խորհրդի անդամ:

1938 թվականի հունվարի 28-ին ձերբակալվել է և 1938 թվականի հուլիսի 29-ին ՀԽՍՀ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի կողմից դատապարտվել մահապատժի, նույն օրը գնդակահարվել է: Հետմահու` 1956 թվականի ապրիլի 21-ին արդարացվել է:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Селиванов П. А. Комкор Сергей Грибов. Минск, 1972.
  • Советская военная энциклопедия в 8-ми томах, том 3.
  • Черушев Н. С., Черушев Ю. Н. Расстрелянная элита РККА (командармы 1-го и 2-го рангов, комкоры, комдивы и им равные): 1937-1941. Биографический словарь. - М.: Кучково поле; Мегаполис, 2012. - С. 74-75. - 496 с. - 2000 экз. - ISBN 978-5-9950-0217-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Приказ НКО СССР по личному составу № 2395 от 20 ноября 1935 года.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]