Սերգեյ Գարմոնին
Արտաքին տեսք
Սերգեյ Գարմոնին | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | մայիսի 1, 1953 (71 տարեկան) |
Պարգևներ |
Սերգեյ Գարմոնին (ռուս.՝ Серге́й Ви́кторович Гармо́нин, մայիսի 1, 1953), ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան (2012 թվականի փետրվարի 10)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է գերմաներենին և անգլերենին։
1975 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 1975-1981 և 1986-1988 թվականներին՝ Բիրմայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
- 1990-1993 թվականներին՝ Նոր Զելանդիայում ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար։
- 1994-1996 թվականներին՝ Արտաքին գործերի նախարարի տեղակալի քարտուղարության ղեկավար, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության գործադիր քարտուղարության դեպարտամենտի բաժնի պետ։
- 1996-2001 թվականներին՝ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
- 2001-2004 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության դեպարտամենտի փոխտնօրեն։
- 2004-2009 թվականներին՝ Նյու Յորքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս։
- 2009-2012 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ կապի դեպարտամենտի տնօրեն։
- 2012-2016 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կադրերի դեպարտամենտի տնօրեն։
- 2016 թվականի դեկտեմբերի 9-ից Շվեյցարիայում և Լիխտենշտայնում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1998 թվականի հուլիսի 2)[4]։
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2012 թվականի դեկտեմբերի 25)[5]։
- Արտակարգ և լիազոր դեսպան (2012 թվականի փետրվարի 10)[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Указ Президента Российской Федерации от 10.02.2012 № 156 «О присвоении Гармонину С. В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»
- ↑ Указ Президента Российской Федерации от 09.12.2016 № 661 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Швейцарской Конфедерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 09.12.2016 № 662 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Княжестве Лихтенштейн по совместительству»
- ↑ Указ Президента Российской Федерации от 02.06.1998 № 651 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Указ Президента Российской Федерации от 25.12.2000 № 2070 «О присвоении дипломатического ранга»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատեգորիաներ:
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Մայիսի 1 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Անձինք այբբենական կարգով
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Խորհրդային դիվանագետներ
- Ռուս դիվանագետներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ