Սերգեյ Բուրլեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Բուրլեյ
հունվարի 15, 1861(1861-01-15) - 1920
Մահվան վայրՍևաստոպոլ, Տավրիկյան նահանգ, Խորհրդային Ռուսաստան
ՔաղաքացիությունՍպիտակ շարժում
Ծառայության տարիներ1878-1920
Կոչումկոնտր-ադմիրալ
Մարտեր/
պատերազմներ
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ

Սերգեյ Բուրլեյ (ռուս.՝ Сергей Иванович Бурлей, հունվարի 15, 1861(1861-01-15) - 1920, Սևաստոպոլ, Տավրիկյան նահանգ, Խորհրդային Ռուսաստան), ռուսական, հետագայում ուկրաինական նավատորմի կոնտր ադմիրալ (1913 թվականի դեկտեմբերի 6) 1917-1918 թվականներին Ուկրաինական ժողովրդական հանրապետության և Ուկրաինական պետության ռազմական գործիչ, 1918 թվականի հունիսի 18-ից Ղրիմ-Ուկրաինական նավատորմի հրամանատար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևծովյան նավատորմում է եղել 1878 թվականից: 1881 թվականին ավարտել է Կրոնշտադի ծովային գերատեսչության տեխնիկական ուսումնարանը: Կոնդուկտոր (1881), պրապորչիկ (1882), ենթապորուչիկ (1885), պորուչիկ (1889), շտաբս-կապիտան (1893): 1894 թվականին ավարտել է Նիկոլաևի Ծովային ակադեմիայի ջրագրության բաժինը: Փոխադրվել է նավատորմ: 1896 թվականից եղել է նավատորմի լեյտենանտ, Երկրորդ կարգի կապիտան (1903), առաջին կարգի կապիտան (1908): 1908-1910 թվականներին եղել է «Ասկոլդ» հածանավի հրամանատար: 1912-1913 թվականներին կատարել է Կերչի նավահանգստի հրամանատարի պարտականությունները: Կոնտր ադմիրալ (1913 թվականի դեկտեմբերի 6): 1913 թվականի դեկտեմբերի 6-ից մինչև փետրվարյան հեղափոխությունն ընկած ժամանակահատվածում եղել է Սևաստոպոլի քաղաքապետը: 1915 թվականի հունվարի 1-ից ՍՆ հրամանատարի հատուկ հանձնարարությունների գծով ադմիրալ: Եղել է ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ, ամուսնացած է եղել, ունեցել է մեկ որդի (1916 թվականին): Փետրվարյան հեղափոխությունից հետո կանգնեց ուկրաինական ծովային շարժման դիրքերում` աջակցելով նավատորմի ուկրաինացմանը:

Ծառայություն Ուկրաինական ժողովրդական հանրապետությանը և Ուկրաինական պետությանը[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի նոյեմբերի վերջերից ՈւԺՀ ծովային գործերի գլխավոր քարտուղարության կազմում է: Ապրիլին Ղրիմից բոլշևիկների նահանջից հետո 1918 թվականին հանդես է եկել նավատորմը Կենտրոնական Ռադայի ենթակայությանը հանձնելու օգտին: Նավատորմը վերջնականապես ուկրաինական կողմին փոխանցելուց հետո պաշտոնի է նշանակվում Ուկրաինական Սևծովյան նավատորմի շտաբում:

Ծառայություն Ռուսաստանի հարավային զինված ուժերում և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակահետմանական հեղաշրջումից հետո նավատորմի անձնակազմի մեծ մասը անցավ ՌՀԶՈՒ-ի կողմը, այդ թվում նաև ադմիրալ Բուրլեյը: 1920 թվականին ադմիրալը ռազմագիտություն էր դասավանդում ծովայինների տնօրինությունում: 1920 թվականի նոյեմբերին ադմիրալը կալանավորվում է բոլշևիկների կողմից: Մահացել է սրտի կաթվածից կալանավայրում[1]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Грибовский В. Ю. СПИСОК офицерских чинов русского императорского флота ЦАРСТВОВАНИЕ ИМПЕРАТОРА АЛЕКСАНДРА ТРЕТЬЕГО.
  • Флот Української Народної Республіки (укр.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]