Սերգեյ Բլեկ-Աբրամովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Բլեկ-Աբրամովիչ
Ծնվել էսեպտեմբերի 29 (հոկտեմբերի 11), 1895[1]
ԾննդավայրՍարատով, Ռուսական կայսրություն
Մահացել է1942[1]
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ
Մասնագիտությունգրող

Սերգեյ Իվանովիչ Բլեկ-Աբրամովիչ (իսկական ազգանունը՝ Աբրամովիչ, սեպտեմբերի 29 (հոկտեմբերի 11), 1895[1], Սարատով, Ռուսական կայսրություն - 1942[1]), ռուս գրող-ծովանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է երկաթուղային ծառայողի ընտանիքում։ Ավարտել է Սանկտ-Պետերբուրգի ռեալական ուսումնարանը, սովորել է Սանկտ-Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտի նավաշինության բաժնում։

1915 թվականին ստացել է միչմանի կոչում, ավարտելով գարդեմարինյան դասընթացները՝ միչմանի առաջին սպայական աստիճան է ստացել, ծառայել է «Ցեսարևիչ» («Քաղաքացի») գծանավի վրա՝ որպես նավի վերահսկիչ։ Մասնակցել է Մոոնզունդյան ճակատամարտին՝ լինելով գծանավի նավախելի 12-դյույմանոց զրահաշտարակի հրամանատարը։ Նավի կոմիտեի անդամ։

1918 թվականի մասնակցել է Բալթյան նավատորմի Սառցային արշավանքին։

1919 թվականին ծառայել է Վոլգա-Կասպյան ֆլոտիլիայում, մասնակցել է Ելաբուրգի և Պերմի առումներին։

1920 թվականից ծառայել է բալթյան նավատորմում, եղել է շարժիչային սակրավորների խմբի ղեկավար, «Ինժեներ-մեխանիկ Զվերև» կործանիչի հրամանատար, Բալթիկ ծովի ռազմածովային ուժերի հրամանատարության ֆլագմանի ավագ քարտուղար։

1922 թվականից գտնվել է Հեռավոր Արևելքում, եղել է «Սվերդլով» մոնիտորի (զրահանավ) հրամանատարը։

1927 թվականից եղել է «Ժելեզնյակով» կործանիչի հրամանատարը Բալթյան նավատորմում, 1928 թվականից ուղարկվել է պահեստազոր[2]

Մեծ Հայրենական պատերազմի սկզբից մոբիլիզացվել է որպես 3-րդ կարգի կապիտան՝ զբաղեցնելով Բալթյան Կարմիր Նավատորմի «Կիրով» հածանավի բազմատիրաժ թերթի խմբագրի պաշտոնը։

1941 թվականի դեկտեմբերին ձերբակալվել է պարտվողական տրամադրություններ ունենալու մեղադրանքով (փորձել է հածանավը հանձնել թշնամուն, ընդդիմացել է Լենինգրադը հանձնելու դեպքում հածանավը պայթեցնելու հրամանատարության մտադրություններին), դատապարտվել է տաս տարվա ազատազրկման, մահացել է բանտում՝ դիզենտերիայից[3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է ավելի քան 1000 ակնարկներ, 160 պատմվածքներ, մի քանի ռադիոպիեսներ՝ «Կարմիր նավաստի» թերթի համար, այդ թվում՝ «Ռուսները Միջերկրական ծովում», «Հյուսիս-ծովայինները», «Կապիտան-լեյտենանտ Լազոն»։ Նրա սցենարով նկարահանվել է «Նավաստիներ» ֆիլմը (1939)։ Յակուտիայում ջրագրական արշավախմբի անդամ է եղել, ականադիր «Ամուր» նավի վրա մասնակցել է ՊԱՔԱՄ-ի (Պաշտպանության, ավիացիոն և քիմիական շինությունների աջակցության միություն, ռուս.՝ ОСОАВИАХИМ ) ծովային սեկցիաների աշխատանքներին։

Նրա աշխատանքներից առավել հայտնի են «Ջրագրի գրառումներ» ճամփորդական ակնարկները (1934) և «Անտեսանելի ծովակալը» վեպը՝ Մոոնզունդյան ճակատամարտի մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. Бунич И. Трагедия на Балтике — СПб., 1997 — С. 363—364.
  3. «Абрамович-Блэк». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.