Jump to content

Սերգեյ Բելոուսով (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Բելոուսով (այլ կիրառումներ)
Սերգեյ Բելոուսով
Сергей Белоусов
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 4, 1990(1990-05-04)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Ելեց, Լիպեցկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 172 սմ
Քաշ 65
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Մետալուրգ (Լիպեցկ)
Համար 47
Պատանեկան կարիերա
Ռուսաստան ՈւՈՐ Մաստեր-Սատուրն
2007-2010 Ռուսաստան Սատուրն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2010 Ռուսաստան Սատուրն 0 (0)
2009-2010  Ռուսաստան Ժեմչուժինա-Սոչի 34 (8)
2011 Ռուսաստան Ժեմչուժինա-Սոչի 11 (0)
2011-2012 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 27 (4)
2012-2015 Ռուսաստան Ռոստով 2 (0)
2013-2014  Ռուսաստան Շիննիկ 38 (2)
2014-2015  Ռուսաստան Սոկոլ 14 (1)
2015-մ.հ. Ռուսաստան Մետալուրգ (Լիպեցկ) 71 (7)
Ազգային հավաքական
2012 Ռուսաստան Ռուսաստան-2 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սերգեյ Ալեքսանդրովիչ Բելոուսով (ռուս.՝ Сергей Александрович Белоусов, մայիսի 4, 1990(1990-05-04)[1], Ելեց, Լիպեցկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական ֆուտբոլիստ, «Մետալուրգ» (Լիպեցկ) ակումբի կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին սկսել է խաղալ Ռամենսկոեի «Սատուրն» ակումբի կազմում, իր նորակուտը կատարել է 2009 թվականի հուլիսի 15-ին՝ մասնակցելով Ռուսաստանի գավաթի խաղարկության՝ «Լուչ Էներգիա» ակումբի դեմ խաղին։ 2009 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխվել է «Ժեմչուժինա-Սոչի», որի կազմում խաղացել է 2 տարի։ 2011 թվականին տեղափոխվել է մոսկովյան «Տորպեդո» ակումբ։ 2012 թվականի հունիսին տեղափոխվել է «Ռոստով» ակումբ[2]։ Պրեմիեր լիգայում իր նորամուտը կատարել է «Վոլգայի» դեմ խաղում՝ հանդիպման 90-րդ րոպեին փոխարինելով Ալեքսանդր Շեշուկովին[3]։ 2013 փետրվարին կես տարվա պայմանագրով տեղափոխվել է «Շիննիկ» ակումբ[4], ինչից հետո վերադարձել է «Ռոստով»։ Թիմերը նորից պայմանավորվել են վարձավճարի վերաբերյալ, և ֆուտբոլիստը 2013/14 մրցաշրջանն անցկացրել է «Շիննիկ» ակումբում[5]։ 2014 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխվել է Սարատովի «Սոկոլ» ակումբ[6]։ 2015 թվականի օգոստոսի 31-ին երկամյա պայմանագիր է կնքել Լիպեցկի «Մետալուրգ» ակումբի հետ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Квартет новичков». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  3. «Отчет о матче на официальном сайте РФПЛ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  4. «Белоусов отдан в аренду в «Шинник»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  5. Сергей Белоусов: "Вылетаю в Кисловодск на сборы «Шинника»
  6. В «Соколе» шесть новобранцев.
  7. «Экс-полузащитник «Шинника» продолжит карьеру в «Металлурге»».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]