Սերգեյ Բազդնիկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Բազդնիկին
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 30, 1967(1967-09-30) (56 տարեկան)

Սերգեյ Բազդնիկին (ռուս.՝ Серге́й Алекса́ндрович Баздни́кин, սեպտեմբերի 30, 1967(1967-09-30)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1989 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է սերբերեն և անգլերեն լեզուներին։

  • 2001-2005 թվականներ՝ Բոսնիա և Հերցեգովինայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական։
  • 2005-2006 թվականներին Պրիշտինայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական։
  • 2007-ից մինչև 2010 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներքաղաքական պլանավորման դեպարտամենտի բաժանմունքի պետ։
  • 2010 թվականից մինչև 2018 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներքաղաքական պլանավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2018 թվականի օգոստոսի 3-ից Մակեդոնիայում համարվում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ որդի։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրորդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2018 թվականի օգոստոսի 15)[2]
  • Առաջին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2019 թվականի հունիսի 11)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]