Սերգեյ Ավետիսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Ավետիսով
Ծնվել էապրիլի 15, 1950(1950-04-15) (74 տարեկան)
Սամարղանդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
ԿոչումՌուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Պարգևներ
ՌԴ գիտության վաստակավոր գործիչ
 Sergey Eduardovich Avetisov Վիքիպահեստում

Սերգեյ Էդուարդովիչ Ավետիսով (ռուս.՝ Серге́й Эдуа́рдович Авети́сов, ապրիլի 15, 1950(1950-04-15), Սամարղանդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ) արմատներով հայ ռուսաստանցի ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի (2011) և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (2013) ակադեմիկոս, Իվան Սեչենովի անվան Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ, ՌԴ վաստակավոր բժիշկ (2004թ.), «Ակնաբուժության տեղեկագիր» ամսագրի գլխավոր խմբագիր, «Օֆթալմո վիրաբուժություն» (ռուս.՝ «Офтальмохирургия») ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ (2011 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1950 թվականի ապրիլի 15-ին Սամարղանդ քաղաքում՝ ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր Էդուարդ Ավետիսովի և Ամալյա Սակիսովնայի ընտանիքում[1]։ 1973 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտի բժշկական ֆակուլտետը։ 1977 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, իսկ 1985 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 1993 թվականին Սերգեյ Ավետիսովին շնորհվել է պրոֆեսորի կոչում, 2011 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում, 2012 թվականին՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս[2]։

Որդին՝ Կոնստանտին Սերգեևիչ Ավետիսովը նույնպես ակնաբույժ է, բժշկական գիտությունների թեկնածու (2011), բժշկական գիտությունների դոկտոր (2020), հանդիսանում է աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող[3]։

Ավետիսովի գիտական գործունեության հիմնական ուղղությունը ակնաբուժությունն է, մոտ 400 գիտական աշխատության, դասագրքերի, մենագրությունների և տեղեկատուների հեղինակ է։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bolshunov A., Sobol E., Avetisov S., Baum O., Siplivy V., Omelchenko A., Fedorov A. A new method of the eye refraction correction under non-ablative laser radiation (англ.) // Acta ophthalmologica. — Vol. 89. — doi։10.1111/j.1755-3768.2011.2172.x.
  • Аветисов С. Э., Криглстайн Г. К., Ионеску-Сайперс К. П., Северин М., Вобиг М. А. Атлас по офтальмологии. — М.։ Медицинское информ. агентство, 2009. — С. 432. — ISBN 978-5-8948-1717-0.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Ավետիսով» հոդվածին։