Սերաֆիմովիչի փողոց (Վոլգոդոնսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերաֆիմովիչի փողոց (այլ կիրառումներ)
Սերաֆիմովիչի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՎոլգոդոնսկ
Երկարություն1,3 կմ
Անվանվել էԱլեքսանդր Սերաֆիմովիչ
Փոստային ինդեքս347360, 347366

Սերաֆիմովիչի փողոց (ռուս.՝ Улица Серафимовича), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Վոլգոդոնսկ քաղաքում։ Անվանվել է ռուս խորհրդային գրող Ալեքսանդր Սերաֆիմովիչի (1863-1949) պատվին։ Սկիզբ է առնում Դոնսկոյ նրբանցքից և ավարտվում Մայակովսկու նրբանցքի հետ հատումով։ Երկարությունը 1300 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլգոդոնսկ քաղաքի Սերաֆիմովիչի փողոցը գտնվում է իրեն զուգահեռ Խալտուրինի և Սպորտիվնի նրբանցքների միջև։ Այն սկսվում է Դոնսկոյ նրբանցքից, հատում Պերվոմայսկի, Օկտյաբրսկի, Կոմունիստիչեսկի նրբանցքները և ավարտվում Մայակովսկու նրբանցքի հետ հատումով։ Երկարությունը 1,3 կիլոմետր է։ Փողոցում կա համարակալված 114 շինություն։

Սերաֆիմովիչի փողոցի փոստային դասիչներն են՝ 347360 և 347366։

Փողոցն անվանվել է ռուս խորհրդային գրող Ալեքսանդր Սերաֆիմովիչ Սերաֆիմովիչի (1863-1949) պատվին։ Սերաֆիմովիչի իսկական ազգանունը Պոպով էր։ Որպես «Պրավդա» թերթի զինթղթակից նա եղել է 1918-1920 թվականների Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ռազմաճակատներում։ Նրա «Երկաթե հեղեղ» (1924 թվական, հայերեն հրատարակվել է 1927 թվականին) վեպը խորհրդային գրականության դասական ստեղծագործություններից է, որի հիմքում Թամանյան բանակի հերոսական արշավանքն է (1918 թվական)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կրկին եղել է ռազմաճակատում, զբաղվել հրապարակախոսությամբ։ ԽՍՀՄ պետական (Ստալինյան) մրցանակի դափնեկիր է (1943 թվական)[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 10, էջ 330».
  2. «Сайт города Серафимович и о писателе А. С. Серафимовиче». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]