Սերաֆիմովիչի փողոց (Շախտի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերաֆիմովիչի փողոց (այլ կիրառումներ)
Սերաֆիմովիչի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՇախտի
Երկարություն590 մետր
Անվանվել էԱլեքսանդր Սերաֆիմովիչ
Փոստային ինդեքս346500, 346519

Սերաֆիմովիչի փողոց (ռուս.՝ Улица Серафимовича), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Շախտի քաղաքի Պետրովկա ավանում։ Անվանվել է ռուս խորհրդային գրող Ալեքսանդր Սերաֆիմովիչի (1863-1949) պատվին։ Սկիզբ է առնում 1-ին Միլիցիոննի նրբանցքից և ավարտվում Ֆաբրիչնայա փողոցի հետ հատումով։ Երկարությունը 590 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախտի քաղաքի Սերաֆիմովիչի փողոցը սկսվում է 1-ին Միլիցիոննի նրբանցքից և ավարտվում Ֆաբրիչնայա փողոցի հետ հատումով։ Երկարությունը 590 մետր է։ Փողոցում կա համարակալված 74 շինություն։

Սերաֆիմովիչի փողոցի փոստային դասիչներն են՝ 346500 և 346519։

Փողոցն անվանվել է ռուս խորհրդային գրող Ալեքսանդր Սերաֆիմովիչ Սերաֆիմովիչի (1863-1949) պատվին։ Սերաֆիմովիչի իսկական ազգանունը Պոպով էր։ Որպես «Պրավդա» թերթի զինթղթակից նա եղել է 1918-1920 թվականների Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ռազմաճակատներում։ Նրա «Երկաթե հեղեղ» (1924 թվական, հայերեն հրատարակվել է 1927 թվականին) վեպը խորհրդային գրականության դասական ստեղծագործություններից է, որի հիմքում Թամանյան բանակի հերոսական արշավանքն է (1918 թվական)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կրկին եղել է ռազմաճակատում, զբաղվել հրապարակախոսությամբ։ ԽՍՀՄ պետական (Ստալինյան) մրցանակի դափնեկիր է (1943 թվական)[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 10, էջ 330».
  2. «Сайт города Серафимович и о писателе А. С. Серафимовиче». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]