Սերաֆիմովիչի փողոց (Դոնեցկ, Ռոստովի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերաֆիմովիչի փողոց (այլ կիրառումներ)
Սերաֆիմովիչի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Դոնեցկ |
Երկարություն | 850 մետր |
Անվանվել է | Ալեքսանդր Սերաֆիմովիչ |
Փոստային ինդեքս | 346332 |
Սերաֆիմովիչի փողոց (ռուս.՝ Улица Серафимовича), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Դոնեցկ քաղաքում։ Անվանվել է ռուս խորհրդային գրող Ալեքսանդր Սերաֆիմովիչի (1863-1949) պատվին։ Սկիզբ է առնում և ավարտվում Նեկրասովի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 850 մետր է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոնեցկ քաղաքի Սերաֆիմովիչի փողոցը սկսվում է Նեկրասովի փողոցից, հատում Վոլգոգրադսկի նրբանցքը և ավարտվում նույն Նեկրասովի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 850 մետր է։ Փողոցում կա համարակալված 51 շինություն։
Սերաֆիմովիչի փողոցի փոստային դասիչն է՝ 346332։
Փողոցն անվանվել է ռուս խորհրդային գրող Ալեքսանդր Սերաֆիմովիչ Սերաֆիմովիչի (1863-1949) պատվին։ Սերաֆիմովիչի իսկական ազգանունը Պոպով էր։ Որպես «Պրավդա» թերթի զինթղթակից նա եղել է 1918-1920 թվականների Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ռազմաճակատներում։ Նրա «Երկաթե հեղեղ» (1924 թվական, հայերեն հրատարակվել է 1927 թվականին) վեպը խորհրդային գրականության դասական ստեղծագործություններից է, որի հիմքում Թամանյան բանակի հերոսական արշավանքն է (1918 թվական)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կրկին եղել է ռազմաճակատում, զբաղվել հրապարակախոսությամբ։ ԽՍՀՄ պետական (Ստալինյան) մրցանակի դափնեկիր է (1943 թվական)[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 10, էջ 330».
- ↑ «Сайт города Серафимович и о писателе А. С. Серафимовиче». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.