Սերաֆիմովիչի փողոց (Նովոչերկասկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերաֆիմովիչի փողոց (այլ կիրառումներ)
Սերաֆիմովիչի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՆովոչերկասկ
Երկարություն440 մետր
Անվանվել էԱլեքսանդր Սերաֆիմովիչ
Փոստային ինդեքս346404

Սերաֆիմովիչի փողոց (ռուս.՝ Улица Серафимовича), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքի Օկտյաբրսկի շրջանում։ Անվանվել է ռուս խորհրդային գրող Ալեքսանդր Սերաֆիմովիչի (1863-1949) պատվին։ Սկիզբ է առնում Տոլբուխինի փողոցից և ավարտվում Միչուրինի փողոցի հետ հատվելով։ Երկարությունը 440 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովոչերկասկ քաղաքի Սերաֆիմովիչի փողոցը գտնվում է Օկտյաբրսկի շրջանում, որը հիմնվել է 1938 թվականին որպես Բուդյոննովսկի քաղաքատիպ ավան։ 1958 թվականին վերանվանվել է Օկտյաբրսկի, իսկ 1966-ին ընդգրկվել է Նովոչերկասկ քաղաքի կազմում[1]։ Սերաֆիմովիչի փողոցը սկսվում է Տոլբուխինի փողոցից, հատում է Չեխովի փողոցը, ընդհատվում թիվ 11 դպրոցի տարածքում և ավարտվում Միչուրինի փողոցի հետ հատվելով։ Երկարությունը 440 մետր է։ Փողոցում կա համարակալված 8 շինություն՝ 1, 2, 18, 20, 22, 24, 26, 28։

Սերաֆիմովիչի փողոցի փոստային դասիչն է՝ 346404։

Փողոցն անվանվել է ռուս խորհրդային գրող Ալեքսանդր Սերաֆիմովիչ Սերաֆիմովիչի (1863-1949) պատվին։ Սերաֆիմովիչի իսկական ազգանունը Պոպով էր։ Որպես «Պրավդա» թերթի զինթղթակից նա եղել է 1918-1920 թվականների Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ռազմաճակատներում։ Նրա «Երկաթե հեղեղ» (1924 թվական, հայերեն հրատարակվել է 1927 թվականին) վեպը խորհրդային գրականության դասական ստեղծագործություններից է, որի հիմքում Թամանյան բանակի հերոսական արշավանքն է (1918 թվական)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կրկին եղել է ռազմաճակատում, զբաղվել հրապարակախոսությամբ։ ԽՍՀՄ պետական (Ստալինյան) մրցանակի դափնեկիր է (1943 թվական)[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Народная энциклопедия «Мой город». Новочеркасск (Ростовская область)
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 10, էջ 330».
  3. «Сайт города Серафимович и о писателе А. С. Серафимовиче». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]