Սերադելա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սերադելա, թեթև ավազային հողերում մշակվող խոտաբույս: Այդ հողերում ստացվում է 150-250 ց/հ կանաչ զանգված: 100 կգ կանաչ զանգվածը համարժեք է 17,1 կերային միավորի, պարունակում է 24 կգ մարսելի սպիտակուց: Սերադելան օգտագործվում է նաև որպես արոտ: Դիմացկուն է արածեցման նկատմամբ: Ցել զբաղեցնող և լավ մեղրատու բույս է: Մշակվում է Բելառուսում, մերձբալթյան երկրներում, Ռուսաստանում:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Illustration Ornithopus perpusillus0.jpg

Սերադելան (Oznithopus sativa Brot.) միամյա բույս է: Ցողունները ուժեղ են ճյուղավորվում, ունեն մինչև 50 սմ բարձրություն: Ցողունը և ճյուղերը խիտ պատված են փետրաձև նուրբ տերևներով, որոնք կազմված են 6-10 զույգ նշտարաձև տերևիկներից: Ծաղիկները մանր են, վարդագույն: Ծաղկում է շատ առատ և երկար ժամանակով:

Փոշոտվում է խաչաձև: Պտուղն ունդ է, 2,5-3,0 սմ երկարությամբ, համրիչանման: Կալսելիս բաժանվում է մասնիկների: Յուրաքանչյուր մասնիկ պարունակում է մեկ սերմ: Սերադելան ջերմության նկատմամբ պահանջկոտ չէ, դիմանում է -8°C սառնամանիքներին: Շատ խոնավասեր է: Լավ է աճում, երբ հողի խոնավությունը հավասար է դաշտային սահմանային խոնավունակության 70-80%-ին: Սկզբնական շրջանում դանդաղ է աճում: Լավագույն սորտերից են Սկորոսպելկա 3587, Վիլնյալե և այլն:

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերադելան մշակվում է ծածկոցի տակ և մաքուր վիճակում: Ցանքը կատարում են վաղ գարնանը: Ցանքի նորման կանաչ զանգվածի և խոտի համար կազմում է 45-50 կգ/Հա, իսկ սերմի համար՝ 30-35 կգ/Հա: Ցանում են 2-2,5 սմ խորությամբ[1]: Կանաչ զանգվածի և խոտի համար հնձվում է ծաղկման շրջանում, իսկ սերմի համար՝ երբ ներքևի ունդերը հասունացել են:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]