Սետլմեն (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Uետելմէն(անգլ.՝ {Settlement - բնակավայր), եզր, որը կարող է վերաբերել՝

  1. Անգլո-սաքսոնական երկրների քաղաքացիական դատավարությունում կողմերի համաձայնություն, որի հիման վրա մինչև որոշում կայացնելը դատա րանը գործը կարճում է։ Եթե կողմերից մեկը հրաժարվում էր կատարել սետելմէնի պայմանը, այն դատարանի միջամտությամբ կատարվում էր հարկադիր։
  2. 19-20-րդ դարերի Չինաստանի որոշ խոշոր քաղաքներում օտարերկրացիներին վարձով տրվող հատուկ շրջաններ։ Առաջացել են Անգլո-չինացիներ պատերազմից (1840-1842) հետո։ Սետելմէններն ունեին արտերկրայնության իրավունք, գտնվում էին համապատասխան պետության զինված ուժերի պաշտպանության ներքո։ Թեև սետելմէններում բնակչության 95—97% չինացիներ էին, սետելմէնների վրա չինական պետության իրավասությունը չէր տարածվում։ Չինացիները իրավունք չունեին սետելմէնի տերիտորիայում ունենալ անշարժ գույք, նրանց նկատմամբ տարածվում էր, այսպես կոչված, խառը դատարանների իրավասությունը, որտեղ որոշիչ դերը արտասահմանցիներինն էր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։